Նրանք ինձ մայրիկ են կոչում Նորվեգիա 2007, 52min.
Պրոդ.` Հյել Էրիկսեն, սց./ռեժ.` Մագնուս Յորդհեյմ, օպեր.` Տորստեյն Նոդլանդ, Մագնուս Յորհեյմ, հնչ.` Անդրեաս Էրիկսեն, մոնտ.` Սուենդ Էուեն Հեռա:
Նկարահանվել է Յուսի Բյորնը:
Երբ Յուսի Բյորնը ձեղնահարկում բացում է տատից մնացած հին ճամպրուկները, նրա կյանքը վերափոխվում է: Յուսին գտնում է տատի օրագրերը, լուսանկարներն ու քարտեզները, բժշկական գործիքներ և թերթերի կտրածոներ: Նա գերված է: Որոշում է ճանապարհորդել տատի հետքերով և փնտրել իր հայկական արմատները: Բոդիլ Կատարինա Բյորնը (1871-1960) նորվեգացի ռահվիրա էր, դայակ և միսիոներ: Նա իր կյանքը նվիրել է հայ ժողովրդին, հատկապես երեխաներին օգնելուն: Մոտիկից ականատես է դարձել Հայոց ցեղասպանությանը, մի փորձառություն, որ քիչ մնաց խլեր նրա կյանքը:
| Յորդհեյմ, Մագնուս Մագնուս Յորդհեյմ
Ծնվել և մեծացել է Օսլոյում (Նորվեգիա): 16 տարեկանից լրջորեն սկսել է զբաղվել կինոյով: 1998-ին ավարտել է Չեխոսլովակիայի պետական կինոինստիտուտը (FAMU ): 2001-ից Նորվեգիայում հեռուստատեսության և վիդեոյի ծրագրեր է պատրաստել: Ռեժիսորական կրթություն ստանալուց հետո աշխատել է որպես անկախ ռեժիսոր, մասնակցել բազմաթիվ նախագծերի` սկսած կոմերցիոն և կարճամետրաժ ֆիլմերից մինչև վավերագրական ժապավեններ: Վերջերս Նորվեգիայի հեռարձակման ընկերության (NRK) համար նկարահանել է համատեղ վավերագրական ֆիլմ Աֆղանստանում նորվեգական ուժերի մասին: «Նրանք ինձ մայրիկ են կոչում» ֆիլմի նկարահանումները տևել են երեք տարի:
|