Ջրառատ, մանրապատումներ Հայաստան 2007, 17min.
Սց.` Քնարիկ Միրզոյան, Մարիամ Օհանյան, ռեժ.` Մարիամ Օհանյան, օպեր.` Սամվել Բաբասյան, կոմպոզ.` Լիլիթ Պիպոյան, Folk, հնչ./մոնտ.` Արեգ Նազարյան:
Ջրառատ գյուղի առօրյա կյանքի մասին է:
| Օհանյան, Մարիամ Մարիամ Օհանյան (ծնվ. 1965, Երևան)
Ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, այնուհետև ուսումը շարունակել սոցիոլոգիայի ֆակուլտետում, ավարտել է կինոռեժիսորների դասընթաց: Նրա ֆիլմերը մասնակցել են տարբեր կինոփառատոների` «Կինոշոկ» (Անապա, Ռուսաստան, 2004), Սպահանի (Իրան, 2004), «Ոսկե ծիրան» (Հայաստան, 2005), Հայկական կինոփառատոն (Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ, 2006), Դորթմունդ/Քյոլնի կանանց ՄԿՓ (Գերմանիա, 2007) և այլն: 2004-ից «Կին» միջազգային կինոփառատոնի տնօրենն է:
Ֆիլմոգրաֆիա
Մենախոսությունից երկխոսություն (2000), Հայ կանայք և քաղաքականությունը (2001), Ձայներ (2002), Հղի կանանց օրագիրը (2004), Մենք մեր երկրի գույներն ենք (2004), Ես լուսանկարում եմ Շուշին (2005), Կյանքից ավելի (2006), Որդիս, վերադարձիր տուն (2007), Ջրառատ, մանրապատումներ (2007):
|