Կարմիր սառնարանի ճանապարհորդությունը 2007, 52min.
Պրոդ./ռեժ.` Լուցիան Մունտյան, Նատաշա Ստանկովիչ, օպեր.` Լուցիան Մունտյան, հնչ.` Վլադիմիր Մորիչ, մոնտ.` Նատաշա Ստանկովիչ:
Հարի Ռայը 17-ամյա պատանի է, որն ապրում է Հիմալայան լեռներում գտնվող փոքրիկ գյուղում: Նա բեռնակիր է աշխատում իր ապրուստը և Պոխարայի կառավարման համալսարանում ուսման վարձը վաստակելու համար: Հարիին վարձում են կոկա-կոլայի հսկայական կարմիր սառնարանը մոտակա քաղաքը տեղափոխելու համար: Չորսօրյա ճանապարհորդության ընթացքում բացահայտվում է նրա ներքին կյանքը, հարաբերությունները ընտանիքի և գյուղի հետ, ինչպես նաև տեղաբնակների մշակույթն ու առօրյան: Ակնհայտ է դառնում, որ այս երիտասարդը մաքառում է երկու աշխարհի միջև` մերժելով կամ չհասկանալով սեփական մշակույթի որոշ կողմեր, միաժամանակ գործելով դրա շրջանակներում: Ճանապարհորդության իրարահաջորդ տեսարանները մեզ անձնականից տանում են դեպի ընդհանուրը` ամայի, անպտուղ լեռներից դեպի քաղաքային կյանքի իրարանցումը:
| Մունտյան, Լուցիան Լուցիան Մունտյան (ծնվ. 1976, Սերբիա)
2000-ին ավարտել է Բուխարեստի Կինոյի և թատրոնի համալսարանի օպերատորական բաժինը: Ավարտելուց ի վեր օպերատոր է աշխատում միջազգային տարբեր արտադրություններում և հեռուստացանցերում: 2005-ին Լուցիան Մունտյանը և Նատաշա Ստանկովիչը հիմնել են «Lunam docs» անկախ կինոընկերությունը, որն զբաղված է ամբողջ աշխարհում մարդու իրավունքներին և սոցիալական արդարությանը վերաբերող վավերագրական ֆիլմերի արտադրությամբ` հատուկ ուշադրություն դարձնելով երեխաների իրավունքներին և մանկական աշխատանքին: Միջազգային հանրության արձագանքն ու աջակցությունը «Պունամ» ֆիլմին Լուցիանին և Նատաշային դրդեցին Պունամ հիմնադրամ ստեղծել (2007): Հիմնադրամը պայքարում է հանուն մանկական աշխատանքի վերացման:
Ֆիլմոգրաֆիա
Պունամ (2006), Կարմիր սառնարանի ճանապարհորդությունը (2007):
Ստանկովիչ, Նատաշա Նատաշա Ստանկովիչ (ծնվ. 1977, Սերբիա)
2001-ին ավարտել է Բուխարեստի Արվեստների համալսարանի օպերատորական և վիդեոյի բաժինը: 2007-ին ավարտել է նաև Բելգրադի համալսարանի օպերատորական բաժնի ասպիրանտուրան:
Ֆիլմոգրաֆիա
Պունամ (2006), Կարմիր սառնարանի ճանապարհորդությունը (2007):
|