VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Ժան Պոլ

Իտալիա
2006, 8min.

Պրոդ./սց./ռեժ./օպեր./հնչ.` Ֆրանչեսկո Ուբոլդի, մոնտ.` Ռիկկարդո Բանֆի:

Բալումը հինավուրց ու շատ հեռավոր գյուղ է Արևմտյան Կամերունի լեռներում: Ժան Պոլը ծնվել ու մեծացել է այնտեղ: Նա մեռնում է` ծառին շղթայված. սնահավատության զոհ է: Ժան Պոլին օրեր շարունակ առանց ջրի ու սննդի են թողել: Նրան հսկող Ժանը խոսում է կախարդական մատանու մասին:

Մրցանակներ
Լավագույն կարճամետրաժ ֆիլմի մրցանակ (Մեստրեի ՄԿՓ, Վենետիկ, 2007), լավագույն կարճամետրաժ ֆիլմ (Cinema di Frontiera ՄԿՓ, Սիրակուզա, Իտալիա, 2007), ժյուրիի հատուկ հիշատակություն (CortoItaliaCinema կարճամետրաժ ֆիլմերի ՄԿՓ, Սիենա, Իտալիա, 2007):

Ուբոլդի, Ֆրանչեսկո

Ֆրանչեսկո Ուբոլդի (ծն. 1977)
Ապրում է Միլանում (Իտալիա): Սովորել է Վիրջինիայում (ԱՄՆ) և հաղորդակցամիջոցների գծով մասնագիտացել Բոլոնիայի համալսարանում (Իտալիա): Այնտեղ հիմնել է ինտերակտիվ արտադրությանը նվիրված մեդիալաբորատորիա, որտեղ տեսական ուսումն ավարտելուց հետո սկսել է աշխատել թվային տեսախացիկով: Այժմ համագործակցում է Միլանի համալսարանի լրագրության դպրոցի հետ` այնտեղ աշխատելով որպես նոր մեդիաների և տեսաարվեստի դասախոս: Մինչ օրս նկարահանել է երեք խաղարկային կարճամետրաժ և չորս վավերագրական ֆիլմ (երեքը` կարճամետրաժ, մեկը` միջին մետրաժի):

Ֆիլմոգրաֆիա
Հռոմ, ստորգետնյա երաժիշտներ (2004), Ջրագիրք (2004), Փակ բերանով (2004), Բագանի ճանապարհին (2005), Հաճույքին հետամուտ փիլիսոփայական մտորումներ (2006), Ժան Պոլ (2006), Վերջը` նախքան այն վրա կհասնի (2008):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation