Տապ Ավստրիա 2001, 127min.
Պրոդ.` Ֆիլիպ Բոբեր, Հելմութ Գրասեր, սց.` Ուլրիխ Զայդլ, Վերոնիկա Ֆրանց, ռեժ.` Ուլրիխ Զայդլ, օպեր.` Վոլֆգանգ Թալեր, նկ.` Անդրեաս Դոնհաուզեր, Ռենատե Մարտին, հնչ.` Էքեհարթ Բաումունգ, մոնտ.` Քրիստոֆ Շերթենլայբ, Անդրեա Վագներ:
Դերերում. Մարիա Հոգշթեթեր, Ալֆրեդ Մրվա, Էրիխ Ֆինշեսմ Գերթի Լեներ:
Վիեննայի արվարձան, ամռան շոգին. ուսուցիչը, որ կախման մեջ է ստոր կավատից, խիստ պնդերես ուղևորը, մեքենաներ վնասող հանցագործներին հետամուտ մասնավոր խուզարկուն, ամուսնական լուրջ խնդիր ունեցող զույգը և կնոջը վաղուց կորցրած ծերուկը, որ սեքսուալ ժամանց է փնտրում, ապրում են իրենց կյանքով, մինչ նրանց ուղիները ժամանակ առ ժամանակ խաչվում են:
Մրցանակներ
Ժյուրիի մեծ մրցանակ (Վենետիկի ՄԿՓ, 2001), Աստուրիասի մեծ մրցանակ, Ժյուրիի հատուկ մրցանակ (Գիյոնի ՄԿՓ, 2001), Ժյուրիի հատուկ մրցանակ, FIPRESCI-ի մրցանակ (Բրատիսլավայի ՄԿՓ, 2001), Ժյուրիի մրցանակ (Բերգենի ՄԿՓ, 2002):
| Զայդլ, Ուլրիխ Ուլրիխ Զայդլ (ծն. 1952, Վիեննա)
Նկարահանել է մի շարք մրցանակակիր վավերագրական գործեր, որոնցից են «Հիսուս, դու գիտես», «Մոդելներ», «Կենդանական սեր» ֆիլմերը: Զայդլի աշխատանքային մեթոդները, հասցնելով հնարավորինս մեծ վավերականության և ցուցադրելով մարդկանց մեկուսի, ամենաինտիմ պահերին, բուռն վեճեր են առաջացրել: Առաջին խաղարկային ֆիլմը`»Տապը», 2001-ին Վենետիկի ՄԿՓ-ում արժանացել է ժյուրիի Հատուկ մեծ մրցանակին: Զայդլի երկրորդ խաղարկային աշխատանքը` «Ներմուծում/արտահանում»-ը (2006), գնել է 20 երկիր: Ֆիլմը մրցանակ է շահել Բանգկոկի ՄԿՓ-ում, երևանյան «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ում ճանաչվել լավագույն կինոնկար, Պալիչի (Սերբիա) ՄԿՓ-ում` մրցանակ շահել լավագույն դերասանախմբի համար: Հրավիրվելով մոտ 80 փառատոնի` կինոնկարը ներկայացվել է Մյունխենում, Մոսկվայում, Կարլովի Վարիում, Երուսաղեմում, Սարաևոյում, Թորոնթոյում, Լոնդոնում, Կոպենհագենում, Սան Պաուլուում, Սեուլում և այլն: Զայդլի գործերի հետահայաց ցուցադրություններ են կազմակերպվել Լառոշելում (Ֆրանսիա), Սարաևոյում (Բոսնիա/Հերցեգովինա), Բելգիայում և Շվեդիայում:
Ֆիլմոգրաֆիա
Քառասունմեկ (1980) Պարահանդես (1982), Հայացք 84 (1984), Լավ լուրեր բամբասողներից, սատկած շներից և այլ վիեննացիներից (1990), Կորուստը նախատեսված է (1990), Վերջին իսկական տղամարդիկ (1994), Կենդանական սեր (1995), Անսահման հաճույք (1998), Մոդելներ (1999), Տապ (2001), Երկրի վիճակը. Ավստրիայի մասին` վեց գլխով (2002), Հիսուս, դու գիտես (2003), Եղբայրներ, եկեք ամուսնանանք (2006), Ներուծում/արտահանում (2007):
|