Մարդկային կատակերգություն ԱՄՆ 1943, 118min.
Պրոդ./ռեժ.` Քլարենս Բրաուն, սց.` Վիլյամ Սարոյան, Հաուարդ Էսթաբրուք, օպեր.` Հարի Սթրադլինգ, կոմպոզ.` Հերբերթ Սթոթարթ, նկ.` Սեդրիք Գիբոնս, հնչ.` Նյուել Սփարքս, մոնտ.` Կոնրադ Ա. Ներվիգ:
Դերերում. Միքի Ռունի, Ֆրենք Մորգան, Ջեյմս Քրեյգ, Մարշա Հանթ, Ֆեյ Բեյնթեր, Ռեյ Քոլինս, Վան Ջոնսոն, Դոնա Ռիդ, Ջեքի Բուչ Ջենքինս, Դորոթի Մորիս, Ջոն Քրեյվեն:
Հոմեր Մաքոլին Երկրորդ աշխարհամարտի տարիներին Կալիֆոռնիայի Սան Խոակին հովտում հասակ առնող 14-ամյա պատանի է: Նրա ավագ եղբայրը պատերազմ է մեկնել, և Հոմերը հասկանում է, որ տան տղամարդը ինքը պիտի լինի: Փող վաստակելու համար նա երեկոյան հեռագրատար է աշխատում. հաճախ ստիպված է հեռագիր հանձնել այս կամ այն ընտանիքին, որի որդին զոհվել է պատերազմում: Բայց Հոմերն ապրում է և իր կյանքով` հաճախում է դպրոց, եկեղեցի, կինո գնում: Նրա նեցուկը տունն ու հարազատներն են, որոնց թվում են կրտսեր եղբայրը և տավիղ նվագող մայրը: Հոմերի արմատներն ու արդարության գրեթե բնազդային զգացումը օգնում են նրան ազնիվ մնալ և հույսը չկորցնել: Վեպը գրվել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին հույս ներշնչելու նպատակով:
«Մարդկային կատակերգությունը» MGM-ի գործադիր տնօրեն Լուիս Բ. Մեյերի սիրած ֆիլմն էր, «ընտանեկան արժեքներին» Մեյերի նվիրվածության ապոթեոզը:
Մրցանակներ
«Օսկար», 1944 (Վիլյամ Սարոյանին` լավագույն բնօրինակ սցենարի համար)
| Բրաուն, Քլարենս Քլարենս Բրաուն (1890, Քլինթոն, Մասաչուսեթս, ԱՄՆ - 1987, Սանտա Մոնիկա, Կալիֆոռնիա, ԱՄՆ)
19 տարեկանում երկու վկայականով ավարտել է Թենեսիի համալսարանի ճարտարագիտության բաժինը: Վաղեմի հափշտակությունը ավտոմեքենաներով Բրաունին տարավ Սթիվեն Դուրիի ընկերությունում աշխատելու, ապա` Ալաբայում սեփական ավտոմոբիլային ընկերությունը բացելու: Մոտ 1913-ին սկիզբ առած հետաքրքրությունը կինոյի հանդեպ հետագայում նրան ստիպեց թողնել ավտոմեքենաների վաճառքի գործը: Բրաունը գործի անցավ Ֆորտ Լիի Փիրլես ստուդիայում և դարձավ ազգությամբ ֆրանսիացի մեծ ռեժիսոր Մորիս Տուրնյորի ասիստենտը: Առաջին աշխարհամարտին մասնակցելուց հետո նա ՙՄեծ փրկիչը՚ ֆիլմում առաջին անգամ հանդես եկավ որպես համառեժիսոր (Մորիս Տուրնյորի հետ): Նույն տարում նկարահանեց ՙՎերջին մոհիկանը՚ ֆիլմի մեծ մասը, քանի որ Տուրնյորը ընկնելով վնասվել էր: 1924-ին Բրաունը տեղափոխվեց Universal, իսկ հետո` MGM, որտեղ մնաց մինչև 1950-ականների կեսը: MGM-ում նա կին աստղերի գլխավոր ռեժիսորներից մեկն էր. հինգական ֆիլմ է նկարահանել Ջոան Քրոֆորդի և Գրետա Գարբոյի մասնակցությամբ: Վերջինս Բրաունի մասին խոսում էր որպես իր սիրած ռեժիսորի: Նա հինգ անգամ որպես ռեժիսոր և մեկ անգամ էլ որպես պրոդյուսեր ներկայացվեց Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին, բայց երբեք ՙՕսկար՚ չստացավ: Մինչդեռ, 1935-ին նրա ՙԱննա Կարենինան՚ Վենետիկի ՄԿՓ-ում մրցանակի արժանացավ` իբրև լավագույն արտասահմանյան կինոնկար: Անշարժ գույքի հետ կապված ներդրումների շնորհիվ Բրաունը ասպարեզից հեռացավ որպես հարուստ մարդ, բայց հրաժարվում էր նոր ֆիլմեր դիտել, քանի որ երկյուղում էր, թե դրանք կստիպեն վերսկսելկարիերան:
Ֆիլմոգրաֆիա
Մեծ փրկիչը (1920), Վերջին մոհիկանը (1920), Հիմար կանայք (1921), Լույս խավարում (1922), Փողի համար մի ամուսնացիր (1923),Արդարացում (1923), Ազդանշանի աշտարակը (1924), Թիթեռը (1924), Մարմրող կրակներ (1925), Անխելք կինը (1925), Արծիվը (1925), Կիկի (1926), Մարմին և սատանա (1926), 98-ի դատավարությունը (1928), Կազակները (1928), Գործարար կինը (1928), Զարմանալի կանայք (1929), Նավատորմի բլյուզ (1929), Աննա Քրիստի (1930), Սիրավեպ (1930), Ոգեշնչում (1931), Ազատ հոգի (1931), Սևեռվածը (1931), Էմմա (1932), Լեթի Լինթոն (1932), Որդի-դուստրը (1932), Սպասում (1933), Գիշերային թռիչք (1933), Սեյդի Մաքքի (1934), Շղթայվածը (1934), Աննա Կարենինա (1935), Ախ, ինչ ամայություն է (1935), Կինն ընդդեմ քարտուղարուհու (1936), Վառ կինը (1936), Հաղթանակ (Մարիա Վալևսկա,1937), (1937), Մարդկանց սրտերի մասին (1938), Ապուշի հիացմունքը (1939), Անձրև եկավ (1939), Էդիսոն մարդը (1940), Արի միասին ապրենք (1941), Նրանք հանդիպեցին Բոմբեյում (1941), Մարդկային կատակերգություն (1943), Դուվրի սպիտակ ժայռերը (1944), Ազ•ային թավիշ (1944), Մի տարեկան եղնիկը (1946), Սիրո եր• (1947), Աճյունն անարգողը (1949), Շումանի պատմությունը (1950), Հաճոյանալ տիկնոջը (1950), Հրեշտակներ դաշտի հեռավոր մասում (1951), Սա մեծ երկիր է (1951), Երբ Հռոմում ես (1952), Փլիմության արկած (1952):
|