VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Կարմիր կոմբայնը

Չինաստան
2007, 101min.

Պրոդ.` Սյուդոն Լի, սց.` Սյաոբայ Գու, Շանցզուն Ցայ, Ռույ Ֆեն, ռեժ.` Շանցզուն Ցայ, օպեր.` Չենյու Լի, Հաո Չեն, կոմպոզ.` Հուան Չժենյու, Դոն Ուեյ, նկ.` Չժան Դացզուն, հնչ.` Սյա Սին, մոնտ.` Չժոու Ին:
Դերերում. Անլյան Յաո, Յուլայ Լու, Հուան Լու, Ցզունհույ Շի, Ուան Հոն:

Ֆիլմը պատմում է հոր և որդու միջև ծագած հակամարտության և հաշտության մասին: Հայրը` Սունհայը, լքելով ընտանիքը, գնում է քաղաք և վերադառնում 5 տարի անց միայն: Նրա 17-ամյա որդին` Յոնթաոն, հրաժարվում է նրան ընդունել: Բայց բրնձի բերքը վարձու կոմբայնով միասին հավաքելու ընթացքում Յոնթաոն կամաց-կամաց բացում է սիրտը հոր առաջ: Հետո, հասկանալով նրա հեռանալու իսկական պատճառը, սկսում է հասկանալ հորը, թեեւ դեռ դժվարանում է նրան հաղորդակից դարձնել իր խոհերին: Հորը հասկանալը եւս Յոնթաոյի հասունացման ընթացքի մի մասն է: Երբեմն ժամանակը հարթում է մարդկային հարաբերությունները:

Մրցանակներ
FIPRESCI-ի մրցանակ (Պուսանի ՄԿՓ, 2007):

Ցայ, Շանցզուն

Շանցզուն Ցայ
1992-ին ավարտել է Չինաստանի դրամայի կենտրոնական ակադեմիան: 1997-ին գրել է Չինաստանում երկու հեղինակավոր մրցանակ ստացած «Սիրո համեմունքներով ապուրը» ֆիլմի սցենարը: Շարունակելով գործը` 1999-ին հեղինակել է «Տեղատարափ», իսկ 2005-ին «Արևածաղիկը» ֆիլմերի սցենարները, ֆիլմեր, որ բազմաթիվ մրցանակների են արժանացել Թորոնթոյի, Հունաստանի, Սիեթլի, Ռոտերդամի և այլ կինոփառատոներում: «Կարմիր քիստը», որի սցենարը եւս գրել է Ցայը, նրա ռեժիսորական դեբյուտն է:

Ֆիլմոգրաֆիա
Կարմիր կոմբայնը (2007):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

USA Embassy The European Cultural Foundation