Ծածուկ պարտեզ Ռուսաստան / Կանադա 2007, 52min.
Պրոդ.` Նիլ Ուիթերզ, Տատյանա Դանիլյանց, սց./ռեժ.` Տատյանա Դանիլյանց, օպեր.` Գոնզագ Պիշլեն, հնչ.` Օլեգ Վասիլենկո, Օլգա Վասիլևա, Կառլա Մարինոնի, մոնտ.` Ալեքսեյ Բլազևսկի, Տատյանա Դանիլյանց, Անաստասիա Պանովա:
Ժամանակակից շատ քաղաքներ այժմ հայտնվել են նոր շինությունների և միգրացիայի հարաճուն ճնշման տակ: Առաջընթացի և քաղաքի պատմական միջավայրի պահպանման հակամարտությունը կարող է քաղաքը տանել դեպի «թանգարանացում»: Վենետիկը նման վայրերից մեկն է: Զբոսաշրջիկի առաջին հայացքից քաղաքը կարծես «գեղեցիկ թանգարան» լինի: Հարց է ծագում. իսկ այստեղ իրական կյանք կա՞: Վենետիկցիներին` քաղաքի ամենօրյա կյանքով ապրող իսկական քաղաքացիներին հանդիպելով` ռեժիսորը պարզում է զարմանալի պատասխանը:
| Դանիլյանց, Տատյանա Տատյանա Դանիլյանց
Գեղարարվեստ և արվեստի պատմություն է ուսանել Մոսկվայի Սուրիկովի անվ. արվեստի ինստիտուտում, կինոռեժիսուրա` Բարձրագույն կինոդասընթացում: Եղել է Անջեյ Վայդայի ուսանողուհին (Կրակով, 1997): Կինոռեժիսոր է աշխատել հեռուստատեսությունում և տարբեր կինոընկերություններում (TNT, Կլիո-ֆիլմ և այլն), սցենարիստ` միջազգային գովազդային գործակալություններում: 2001-ին Նիլ Ուիթերզի հետ հիմնել է «Butterfly Angel» կինոստուդիան (Մոսկվա): 2004-ից Ռուսաստանում եզակի` «Մոսկվա. արտհաուսը կարճամետրաժ ֆիլմերում» ծրագրի համակարգողն է, ծրագիր, որ աջակցում է կարճամետրաժ կինոյին: Դանիլյանցը նաև բանաստեղծուհի է, ազատ բանաստեղծության միջազգային մրցույթի կրկնակի դափնեկիր, պոեզիայի երկու գրքի հեղինակ: Ապրում և աշխատում է Մոսկվայում:
Ֆիլմոգրաֆիա
Հին նեգատիվներ (1997), Ու (2001), Երազների որմնանկարներ (2006), Ծածուկ պարտեզ (2008):
|