VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Քաոս

Եգիպտոս / Ֆրանսիա
2007, 124min.

Պրոդ.` Գաբրիել Խուրի, Ժան Բրեա, սց.` Նասեր Աբդել Ռահմանե, ռեժ.` Յուսեֆ Շահին, Խալեդ Յուսուֆ, օպեր.` Ռամսես Մարզուկ, կոմպոզ.` Յասսեր Աբդել-Ռահման, նկ.` Համեդ Հեմդան, հնչ.` Մոստաֆա Ալի, մոնտ.` Ղադա Էզզ Էլ Դին:
Դերերում. Յուսեֆ Էլ Շերիֆ, Հալա Ֆախեր, Խալեդ Սալեհ, Հալա Սեդկի, Մեննա Շալաբի:

Գեղեցկուհու և հրեշի պատմությունն է: Դեռատի Նուրն ապրում է մոր հետ և երազում ամուսնանալ ազնիվ, օրենքին խստորեն հետևող փաստաբանի հետ, որին ծածուկ սիրում է: Բայց Նուրենց հարևանը` մի բիրտ ոստիկան, որ ձերբակալում ու տանջում է անմեղ ցուցարարներին, ձգտում է ամեն կերպ տիրանալ նրան: Երբ փաստաբանը սիրահարվում է Նուրին, սկսում է պայքարել սիրո համար և պարզում է ոստիկանի սադիստական ու ապօրինի արարքները:

Շահին, Յուսեֆ

Յուսեֆ Շահին (ծնվ. 25.01.1926, Ալեքսանդրիա, Եգիպտոս)
Գաբրիել Յուսեֆ Շահինը սկսել է սովորել վանական դպրոցում, ապա` տեղափոխվել անգլիական քոլեջ, որին հաջորդել է բարձրագույն դպրոցը: Ալեքսանդրիայի համալսարանում մեկ տարի ուսանելուց հետո մեկնել է ԱՄՆ և երկու տարի Pasadena Play House-ում կինոյի և դրամատիկական արվեստի դասընթաց անցել: Երբ վերադարձել է Եգիպտոս, օպերատոր Ալևիզ Օրֆանելլին է օգնել նրան մուտք գործել կինոաշխարհ: Առաջին աշխատանքը «Ամին հայրիկն» էր (1950): Մեկ տարի անց «Նեղոսի որդին» ֆիլմով Շահինը հրավիրել է Կաննի փառատոն: 1970-ին գլխավոր մրցանակի է արժանացել Կարթագենի կինոփառատոնում: 1973-ին նկարահանել է «Ճնճղուկը»` առաջին եգիպտա-ալժիրյան համատեղ ֆիլմը: «Ինչո±ւ, Ալեքսանդրիա» ֆիլմը 1978-ին Բեռլինի ՄԿՓ-ում արժանացել է «Արծաթե արջի». սա ինքնակենսագրական եռապատումի առաջին մասն էր, որը համալրեցին «Եգիպտական պատմությունը» (1982) և «Ալեքսանդրիա, դարձյալ և ընդմիշտ»-ը (1990): Ժակ Լասալը 1992-ին Շահինին հրավիրեց իր ընտրությամբ պիես բեմադրելու «Կոմեդի Ֆրանսեզ»-ում: Ռեժիսորն ընտրեց Ալբեր Կամյուի «Կալիգուլան», որի բեմադրությունը մեծ հաջողության ունեցավ: Այդ նույն տարի Շահինն սկսեց գրել «Տարագիրը» ֆիլմի սցենարը, մի պատմություն, որ ներշնչված էր բիբլիական Հովսեփի` Հակոբի որդու կերպարից: Սա դարձավ երազանքի նախագիծ և վերջապես, կյանքի կոչվեց 1894-ին: Իսկ 1997-ին` 46 տարի անց, հինգ հրավերից հետո, Շահինը վերստին մասնակցեց Կաննի փառատոնին մրցույթից դուրս ցուցադրված իր «Ճակատագիր» ֆիլմով:

Ֆիլմոգրաֆիա
Ամին հայրիկը (1950), Նեղոսի որդին (1951), Մեծ ծաղրածուն (1952), Գնացքի տիկինը (1953), Կանայք առանց տղամարդկանց (1953), Պայքար հովտում (1954), Անապատի սատանան (1954), Պայքար ծովապատնեշին (1956), Մնաս բարով, իմ սեր (1957), Իմ մեն-միակ սերը (1957), Ջամիլա (1958), Կահիրեի կայարանը (1957), Ընդմիշտ քո (1959), Քո ձեռքերում (1960), Իմ կյանքի տղամարդը (1961), Սիրահարների տրտունջը (1961), Սալադին (1963), Նոր օրվա արշալույսը (1964), Մատանի վաճառողը (1965), Մայրունի տոնակատարությունը (1967), Նեղոսի մարդիկ (1968), Հողը (1969), Ընտրություն (1970), Ոսկե ավազներ (1971), Սալուա. ագռավների հետ խոսող աղջիկը (1972), Ճնճղուկը (1972), Մեկնում (1974), Անառակ որդու վերադարձը (1976), Ինչու± Ալեքսանդրիան (1978), Եգիպտական պատմություն (1982), Մնաս բարով, Բոնապարտ (1985), Վեցերորդ օրը (1986), Ալեքսանդրիա դարձյալ և ընդմիշտ (1990), Կահիրեն` Շահինի աչքերով (1991), Կահիրեն` Յուսեֆ Շահինի պատմածով (1991, հ/ֆ), Տարագիրը (1994), Լյումիեր և ընկերություն (1995), Ճակատագիր (1997), Ուրիշը (1999), Լռություն, պտտվում ենք (2001),11’09”01. սեպտեմբերի 11 (2002, «Եգիպտոս» նովելը), Ալեքսանդրիա… Նյու Յորք (2004), Ամեն մեկին` իր կինոն (2007, «47 տարի անց» նովելը»), Քաոս (2007):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation