VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Համուն

Իրան
1990, 120min.

1990, Իրան, 120 րոպե
Պրոդ./սց./ռեժ.` Դարյուշ Մեհրջուի, օպեր.` Թուրաջ Մանսուրի, կոմպոզ.` Նասեր Չեշամազար, հնչ.` Ասղար Շահվերդի, մոնտ.` Հասան Հասանդոսթ:
Դերերում. Էզզաթոլա Էնթեզամի, Բիթա Ֆարահի, Սեդիղե Քիանֆար, Թուրան Մեհրզադ, Ջալալ Մողադամ, Ֆաթալի Օվեյսի, Ամրոլլա Սաբերի, Հոսեյն Սարշար, Խոսրո Շաքիբայի, Անիկ Շեֆրազյան, Ասադոլլա Եքթա:

Համունի կինը հեռանում է նրանից: Համունն ապարդյուն ջանում է ավարտին հասցնել դոկտորական ատենախոսությունը փիլիսոփայությունից: Նա ստիպված է վերանայել իր կյանքը: Մի շարք հետահայաց դրվագներում ու երազներում Համունը փորձում է հասկանալ, թե ինչ սխալներ է գործել:

Մրցանակներ
ՙԲյուրեղապակե սիմորղ՚ (լավագույն դերասան, լավագույն օպերատոր, լավագույն ռեժիսոր, լավագույն սցենար, լավագույն մոնտաժ, Ֆաջր ԿՓ, 1990):

Մեհրջուի, Դարյուշ

Դարյուշ Մեհրջուի (ծնվ. 1939թ. դեկտեմբերի 8-ին, Թեհրան)
Որպես իրանական կինոյի նոր ալիքի խորհրդանշական դեմք` Մեհրջուին համարվում է ամենաինտելեկտուալ ռեժիսորներից մեկը: Ծնվել է 1939-ին Թեհրանում: Երիտասարդ տարիքում մեկնել է Միացյալ Նահանգներ և Լոս Անջելեսում` ընդունվել Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) կինոյի բաժինը: Փոխելով մասնագիտացումը` փիլիսոփայություն է ուսանել և 1964-ին` ավարտել համալսարանը: 1965-ին վերադառնալով Իրան` նրա •րեթե անմիջապես սկսել է կինոռեժիսորի կարիերան: 1966-ին նկարահանել է իր առաջին ֆիլմը` ՙԱդամանդ 33՚-ը: Մեհրջուիի երկրորդ խաղարկային կինոնկարը` ՙԿովը՚ (1969), նրան ճանաչում է բերել երկրում և միջազգային ասպարեզում: 1971-ին ֆիլմը, գաղտնի դուրս բերվելով Իրանից, ներկայացվել է Վենետիկի ՄԿՓ-ում, որտեղ առանց նախապես ծրագրվելու եւ ենթագրերի` դարձել է այդ տարվա փառատոնի ամենամեծ իրադարձությունը: Սա շրջադարձային աշխատանք էր իրանական կինոյի պատմության մեջ: Հանդիսատեսները մեծ խանդավառությամբ ընդունեցին ՙԿովը՚, թեեւ ֆիլմն անտեսել էր շահութաբեր ժապավենների բոլոր ավանդական տարրերը: 1973-ին Մեհրջուին սկսեց նկարահանել իր այն գործը, որը պիտի դառնար ամենամեծ հավանության արժանացած նրա ֆիլմը: ՙՇրջանի՚ համահովանավորը Մշակույթի նախարարությունն էր, բայց կինոնկարը բախվեց Իրանի բժշկական շրջանների դիմադրությանը, և մինչեւ 1977-ը ցուցադրությունն ար•ելված էր: Իսկ արտասահմանում ֆիլմը համընդհանուր հիացմունք առաջացրեց: 1978-ին Բեռլինի ՄԿՓ-ում ՙՇրջանն՚ արժանացավ FIPRESCI-ի մրցանակին: 1981-ին Մեհրջուին ուղևորվեց Փարիզ և մի քանի տարի մնաց այնտեղ` այդ ընթացքում ֆրանսիական հեռուստատեսության համար նկարահանելով ՙՃանապարհորդություն դեպի Ռեմբոյի երկիր՚ լիամետրաժ կիսավավերագրական ֆիլմը: Տան կարոտը նրան ստիպեց վերադառնալ Իրան և ձեռնարկել ՙԿենվորները՚ (1986)` մի կատակերգություն անշարժ գույքի վաճառքով զբաղվող գործակալի մասին, որը ջանում է բնակարանից վռնդել կենվորներին: ՙՀամուն՚ ֆիլմում (1989), որ կյանքը խորտակած մտավորականի դիմանկար է, Մեհրջուին ձգտել է պատկերել իր սերնդի հետհեղափոխական շրջադարձը քաղաքականությունից դեպի միստիցիզմ: 90-ականներին Մեհրջուին շարունակեց ֆիլմեր նկարահանել, որոնք առնչվում էին կանանց խնդիրներին: ՙԲանուն՚ (1991, էկրան է բարձրացել 1998-ին), քիչ թե շատ, Լուիս Բունյուելի ՙՎիրիդիանա՚-ի տեղափոխումն է Իրան: ՙՍառա՚-ում (1993) նույնը վերաբերում է Իբսենի ՙՏիկնիկային տունը՚ պիեսին: ՙՓարին՚ (1995), որ Սելինջերի ՙՖրենին և Զուին՚ վիպակի փախադրումն է, ուշադրություն գրավեց և դատավարության սպառնալիքի տեղիք տվեց մենակյաց •րողի կողմից: ՙԼեյլան՚ (1996) ամբողջովին Մեհրջուիի գործն էր եւ առաջինը, որ Արեւմուտքում լայնորեն ցուցադրվեց: Անպտղության և ամեն ինչին խառնվող սկեսրոջ պատճառով փլուզված ամուսնության պատմությունը հիացական արձագանքներ բերեց: Փառատոներից և 1998-ին Լինքոլն կենտրոնի կինոընկերության կազմակերպած լիակատար հետահայաց ցուցադրությունից դուրս` Մեհրջուիի ֆիլմերը մեծ մասամբ անհայտ են Իրանի սահմաններից անդին, մի վրիպում, որը պիտի հուսալ, թե կշտկվի ժամանակի ընթացքում:

Ֆիլմոգրաֆիա
Ալմաստ 33 (1966), Կովը (1969), Փոստատարը (1970), Պարոն միամիտը(1970), Շրջանը (1978), Դպրոցը, որը մենք հաճախում էինք (1980), Ճանապարհորդություն դեպի Ռեմբոյի երկիր (1983), Վարձակալողները (1986), Շիրակ (1988), Համուն (1990), Սարա (1993), Փերի (1995), Լեյլա (1996), Տանձենին (1998), Տիկինը (1999), Խառնուրդը (2000), Մի կղզու պատմությունները (2000, ՙՍիրելի զարմիկը կորել է՚ հատվածը), Ողջ մնա (2002), Մայրիկի հարևանը (2004), Հրեշտակը և կարպետը (2006), Սանթուրահարը (2007).

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

british-council The Club The European Cultural Foundation