VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Ակվարիում

Եգիպտոս / Ֆրանսիա / Գերմանիա
2008, 111min.

Պրոդ.` Գաբրիել Խուրի, սց.` Նասեր Աբդել-Ռահման, Յուսրի Նասրալլահ, ռեժ.` Յուսրի Նասրալլահ, օպեր.` Սամիր Բահսան, կոմպոզ.` Թամեր Քարաուան, նկ.` Աբդել էլ-Մաղրաբի, հնչ.`Իբրահիմ էլ-Դեսուկի, մոնտ.` Մոնա Ռաբեի:
Դերերում. Ամիր Ուաքեդ, Հենդ Սաբրի, Մենհա Բատրաուի, Ահմեդ Էլ Ֆեշաուի, Սամա Անուար, Բասսեմ Սամրա::

32 ամյա Լեյլան «Գիշերային գաղտնիքներ» ռադիոծրագրի վարողն է: Մարդիկ զանգահարում են նրան` խոստովանելու իրենց ամենանվիրական գաղտնիքները: Նա թենիս է խաղում, զբաղվում լողով, երբեմն մանկական պատմվածքներ է գրում, երբեմն էլ` ընկերոջ հետ դիսկոտեկ գնում: Լեյլան ապրում է մոր և եղբոր հետ:
Յոսեֆը ցավազրկող բժիշկ է: Մոտ 35 տարեկան է: Ցերեկն աշխատում է միանգամայն վայելուչ մասնավոր հիվանդանոցում, գիշերը` ապօրինի աբորտների կլինիկայում: Քաղցկեղով հիվանդ նրա հայրը մահամերձ է: Յոսեֆը սիրում է լսել հիվանդների զառանցանքը` մինչ սրանք կհայտնվեն խոր անզգայացման մեջ: Երբ ուշքի են գալիս, Յոսեֆը նրանց պատմում է իրենց ասածները: Նա սիրում է լսել նաև Լեյլայի ծրագիրը: Երբեմն գիշերվա մի մասn անցկացնում է սիրած կնոջ հետ, բայց այնքան չի սիրում նրան, որպեսզի ամբողջ գիշերը մնա: Յոսեֆն ապրում է իր մեքենայի մեջ:
Երկու խառնվածք, որ անծանոթ են իրար, բայց կհանդիպեն: Նրանց կյանքն անսպասելիորեն չի փոխվի: Պարզապես կհասկանան, թե ինչքան միայնակ են…

Նասրալլահ, Յուսրի

Յուսրի Նասրալլահ (ծնվ. 1952, Կահիրե, Եգիպտոս)
Սկսել է քաղաքականություն ուսանել, բայց միտքը փոխելով` ընդունվել է Կահիրեի կինոդպրոց: Լիբանանում մի քանի տարի լրագրող աշխատելուց հետո դարձել է Յուսեֆ Շահինի ասիստենտը «Եգիպտական պատմություն» (1982), «Մնաս բարով, Բոնապարտ» (1984) և «Ալեքսանդրիա, դարձյալ և ընդմիշտ» (1990) ֆիլմերում: Վերջին երկու ֆիլմի սցենարի համահեղինակն է նաև: 1987-ին նկարահանել է իր առաջին խաղարկային ֆիլմը` «Ամառային գողությունները», որը նույն տարի ցուցադրվել է Կաննի «Ռեժիսորների երկշաբաթյակ» ծրագրում: 2004-ին էկրանավորել է լիբանանցի գրող Էլիաս Խուրիի «Արևի դարպասը», որը վերստին ներկայացվել է Կաննի պաշտոնական ոչ մրցույթային ծրագրում:

Ֆիլմոգրաֆիա
Ամառային գողություններ (1988), Մարսիդես (1993), Տղաների, աղջիկների և քողի մասին (1995), Քաղաքը (1999), Արևի դարպասը (2004), Ակվարիում (2008):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo The European Cultural Foundation