Գաթա Ռուսաստան 2008, 33min.
Սց./ռեժ.` Դիանա Մկրտչյան, օպեր.` Յուրի Իսխակով, նկ.` Ռաուֆ Ջաֆարով, հնչ.` Անտոն Սուխարյով:
Հայկական մի ընտանիք` փախստականներ Ադրբեջանից, բնակվում են Մոսկվայի արվարձանային հանրակացարանում: Տատն ու պապը վիճում են թզենու պատճառով, որը մնացել է Բաքվի իրենց այգում: Նրանք թվարկում են շաքարի տեսակները, որ գնում էին Բաքվում, իրենց համադասարանցիների անունները, հրաժարվում են բացել ճամպրուկները. սպասում են: Ֆիլմը նկարահանվել է իրական հանրակացարանում, որտեղ ապաստանել են փախստականները: Հերոսների մեծ մասը իսկապես փախստականներ են:
| Մկրտչյան, Դիանա Դիանա Մկրտչյան (ծնվ. 1978, Ախալքալաք, Վրաստան)
Մեծացել է Հայաստանում (Գյումրի), ապրում է Ռուսաստանում: Կինո է եկել լրագրությունից: Յոթ տարի աշխատել է «Ռուսաստանի ձայն» ռադիոկայանում: Ավարտել է պատմության ֆակուլտետը, իսկ 2007-ին` ավարտել Ռեժիսորների և սցենարիստների բարձրագույն մոսկովյան դասընթացը (Անդրեյ Դոբրովոլսկու և Իրակլի Կվիրիկաձեի արվեստանոց): Ունի հինգ վավերագրական ֆիլմ: «Գաթան» նրա առաջին կարճամետրաժ խաղարկային կինոնկարն է:
Ֆիլմոգրաֆիա
Քաղաքային կայարան (2006), Սուրբ Գևորգ (2006), Այգին (2007), Ճապոնիա: Հոնկոնգ Սուրբ Նիկոլայի նվերը (2008), Գաթա (2008):
|