Մաղադանոսի այգին ԱՄՆ 1993, 23min.
Պրոդ.` Ադամ Բլեյբթրյո, Ֆեյ Նուել Մայո, սց. /ռեժ.` Հենք Սարոյան, ըստ Վիլյամ Սարոյանի համանուն պատմվածքի, օպեր.` Բայրոն Ուարլդլոու, կոմպոզ.` Ռոբերտ Իրվինգ, նկ.` Թոմաս Մելեք, մոնտ.` Մայք Միլեր:
Դերերում. Քրիստոֆեր Միրանդա, Ադրիեն Բարբյո, Թոմ Բոսլի, Քըրթիս Արմսթրոնգ£
Պատմություն Ֆրեզնոյում բնակվող փոքր տղայի մասին, որը փորձում է խանութից մուրճ գողանալ և բռնվում է վաճառողի կողմից…
Մրցանակներ
Լավագույն բեմադրության «Էմմի» մրցանակ, 1993:
| Սարոյան, Հենք Հենք Սարոյան (ծնվ. 1947, Ալամեդա, Կալիֆոռնիա)
Դերասան, գրող, պորդյուսեր և կոմպոզիտոր: Վիլյամ Սարոյանի եղբորորդին է: 1968-ին ավրատել է Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանը` կենդանաբանության մասնագիտությամբ£ Աշխատել է ՙԴիք Քլարք՚ (1970–1974), ՙՔրիս Բերդ՚, ՙՈւոլթ Դիսնեյ՚ (1978), ՙՀաննա Բարբերա՚ (1980–1981), ՙՎի Փի Մարվել՚ (1981–1986) ընկերություններում, Ամերիկյան հեռարձակման ընկերության մանկական ծրագրերում (1979–1980): 1986-ին հիմնել է սեփական ՙՈւայթ սնիքըրզ՚ ընկերությունը:
Ֆիլմոգրաֆիա
Ջիմ Հենսոնի տիկնիկային թատրոնի երեխաները (96 դրվագ, 1984–1991), ՙՆեշընըլ ջիո•րաֆիքի՚ գեո-երեխաները (1993), Գարաժ ակումբը (1996), Մո•ական Ջերսին (1998, 1 դրվագ), Թուղթ խաղացող հինգ տղա (2002):
|