Երկրից ընկնելով Լիբանան / Ֆրանսիա 2007, 70min.
Պրոդ./սց./ռեժ.` Շադի Զեյնեդդին, օպեր.` Ջոնի Աբի Ֆարես, կոմպոզ.` Պոլերիկ Ռուվիեր, մոնտ.` Գլեդիս Ժուժու:
Դերերում. Ամմար Շալաք, Ռաֆիկ Ալի Ահմադ, Կարմեն Լեբոս:
Ճի՞շտ է, որ մենք կորցնում ենք իրականության զգացումը, երբ ամեն ինչ հնչում է պայթյունի նման: Յուսեֆը` մի իմաստուն խենթ, ապրում է շենքի ավերակներում` հավաքելով երջանիկ մարդկանց լուսանկարներ: Ամեն մի լուսանկարի ետևում ժամանակից վիրավոր քաղաքի միլիոնավոր պայթյուններ կան: Դրանք բոլորը դեռ սպասում են Բեյրութին:
| Զինեդդին, Շադի Շադի Զինեդդին (ծնվ. 1979, Լիբրըվիլ, Գաբոն)
Պատկանում է ռեժիսորների նոր սերնդին, որոնք քաղաքացիական պատերազմի ականատեսը չեն դարձել, բայց վերադարձել են Բեյրութ` չմեռնող քաղաքի իրենց ընկալումը նկարահանելու: Այժմ Զենեդդինն ապրում է Ֆրանսիայում` շարունակելով իր կինոկրթությունը Սորբոնում` Միշել Շիոնի ղեկավարությամբ: «Երկրից ընկնելով» ֆիլմը նրա անդրանիկ խաղարկային աշխատանքն է: Կինո, տեսարվեստ և հաղորդակցական արվեստներ է ուսանել Չադում, ապա` հետևել Spirifilm-ի կինեմատոգրաֆիական դասընթացին: Մի քանի վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է:
Ֆիլմոգրաֆիա
Հուշեր տարբեր վայրերից, Ֆոկուսից դուրս, Գույներ, Հոլը, Ֆելլինիին փնտրելիս, Երբ իմ հանգուցյալ պապը մահացավ, Երկրից ընկնելով (2007):
|