VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Ամպերից այն կողմ

Իտալիա / Ֆրանսիա / Գերմանիա
1995, 112min.

Պրոդ.` Ֆիլիպ Կարկասոն, Ստեֆան Չալգաջիեւ, Վիտտորիո Չեկկի Գորի, Ուլրիխ Ֆելսբերգ, սց.` Միքելանջելո Անտոնիոնի, Տոնինո Գուեռա, Վիմ Վենդերս, ռեժ.` Միքելանջելո Անտոնիոնի, Վիմ Վենդերս, օպեր.` Ալֆիո Կոնտինի, Ռոբի Մյուլեր, երաժշտ.` U2 (Բոնո, Ադամ Քլեյթոն), Վան Մորիսոն, Լորան Պըտիգրան, նկ.` Թիերի Ֆլաման, հնչ.` Ժան-Պիեռ Ռյու, մոնտ.` Միքելանջելո Անտոնիոնի, Պետեր Փշիգոդա, Լուսիան Սեգուրա:
Դերերում. Ջոն Մալկովիչ, Կիմ Ռոսսի Սթյուարթ, Ինես Սաստրե, Սոֆի Մարսո, Ֆանի Արդան, Փիթեր Ուելեր, Ժան Ռենո, Կյարա Կազելլի, Իրեն Ժակոբ, Վենսան Պերես, Մարչելլո Մաստրոյաննի, Ժաննա Մորո, Էնրիկա Անտոնիոնի:

Չորս նովելներ միավորված են Վիմ Վենդերսի նկարահանած պատմությամբ: Ֆերրարայում, Պորտոֆինոյում, Էքս ան Պրովանսում եւ Փարիզում ծավալվող նովելներից յուրաքանչյուրը, որ պտտվում է կնոջ շուրջը, ներքին ուղեւորության հրավեր է, Անտոնիոնիի խոսքերով` «դեպի այն բացարձակ ու խորհրդավոր իրականության ճշմարիտ պատկերը, որը ոչ ոք չի տեսնի»:

Անտոնիոնի, Միքելանջելո

Ազգությունը` իտալացի: Ծնվել է` 1912 թվականի սեպտեմբերի 29-ին Ֆերրարայում, Իտալիա: Կրթությունը` 1931-35 թթ. սովորել է Բոլոնիայի համալսառանում, 1940-41-ին` Հռոմի Կինոյի փորձարարական կենտրոնում (Չենտրո Սպերիմենտալե): Գործունեությունը` 1935-39 թթ. աշխատել է որպես լրա•րող եւ բանկային գանձապահ, 1939-ին տեղափոխվել է Հռոմ, 1940-49-ին` կինոքննադատ ՙՉինեմա՚ եւ այլ ամսագրերում, 1942-ին` ռեժիսոր Ֆուլինյոնիի ասիստենտ ՙԵրկու Ֆոսկարիներ՚ ֆիլմում, 1942-52 թթ. սցենարներ է •րում Ռոսելինիի, Ֆելլինիի եւ այլ ռեժիսորների համար, 1943-ին նկարահանում է ՙՊո գետի հովտի մարդիկ՚ ֆիլմը (էկրան է դուրս եկել 1947-ին): Մրցանակները` Ժյուրիի հատուկ մրցանակ (Կաննի փառատոն, 1960, ՙԱրկած՚ ֆիլմի համար եւ 1962, ՙԽավարում՚ ֆիլմի համար), FIPRESCI մրցանակ (Վենետիկի փառատոն, 1964, ՙԿարմիր անապատ՚ ֆիլմի համար), Լավա•ույն ռեժիսուրայի մրցանակ (Կինոքննադատների ազ•ային միություն, 1966, ՙԲլոու-ափ՚ ֆիլմի համար), Ոսկե արմավենու ճյուղ (Կաննի փառատոն, 1967, ՙԲլոու-ափ՚ ֆիլմի համար), Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակը` կինոյում վաստակի համար, 1995: Մահացել է` 2007 թվականի հուլիսի 30-ին Հռոմում:

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation