Գործ N 205/1913 Բուլղարիա 1984, 147min.
Պրոդ.` Կիրիլ Կիրիլով, սց.` Իվան Դեչև, Նիկոլա Գայդարով, Կիրան Կոլարով, ռեժ.` Կիրան Կոլարով, օպեր.` Ռադոսլավ Սպասով, նկ.` Պետեր Գորանով, ձայնամփոփում ` Միխայիլ Կարիդով, ձայնագր.` Կրում Կրումով, երաժշտ.` Կիրիլ Դոնչև, մոնտ.` Անի Ռադիչևա:
Դերերում. Յավոր Միլուշև, Կատյա Իվանովա, Պլամեն Սիրակով, Բոգրդան Գլիշև, Վալչո Կամարշև, Բորիս Լուկանով:
Լորա Կարավելովան` բուլղարացի մեծ հեղափոխական բանաստեղծ Պեյո Յավարովի կինը, ինքնասպանություն կատարեց 1913թ.-ի նոյեմբերի 30-ին: Ինքնասպանության փաստերը մինչև այսօր անհայտ են: Չնայած արդեն մեկ դար է անցել այդ օրերից, բայց նրանց ողբերգական ռոմանսը դեռևս հետաքրքրություն է ներկայացնում: Երկար ժամանակ նրանց բուռն սերը ամբողջ մայրաքաղաքի խոսակցության նյութն էր: Նրանց ամուսնական կյանքը կարճ էր, բայց նրանց ողբերգական սերը շարունակում էր հետաքրքրել հաջորդող սերունդներին: Լորայի մահից հետո նրա հարազատները և դատական ատյանները սկանդալ սարքեցին` փորձելով այդ կերպ վարկաբեկել բանաստեղծի հեղինակությունը: Ինքնասպանությունից հետո բանաստեղծի կյանքը վերածվեց դժոխքի: Մարդասպանության մեջ իբրև մեղավոր` նա պայքարում է կյանքի համար` ապացուցելու իր անմեղությունը: Բայց հանրությունն արդեն վարակված է լուրերից, շշուկներից և ինտրիգներից` ազդված այս գործից:
| Կորալով, Կիրան Կիրան Կորալով (ծնվ. 31.03.1946, Բուրգաս, Բուլղարիա)
Սկզբում սովորել է դերասանական արվեստ, այնուհետև կինո և հեռուստառեժիսուրա Սոֆիայի կինոյի և թատերական արվեստի ազգային ակադեմիայում, պրոֆեսոր Խրիստո Խրիստովի մոտ: Արժանացել է մի շարք կինոմրցանակների: Նրա «Կարգավիճակը կարգավորված է» ֆիլմը ստացել է Ոսկե մրցանակ Վալյադոլիդում 1980թ.-ին:
Ֆիլմոգրաֆիա
Կարգավիճակը կարգավորված է (1978), Օդաչուն (1980), Գործ N 205/1913 (1984), Նրանք հաղթեցին (1986), Ամերիկա եմ ուզում (1991), Իսպանական թռիչք (1998), Ապստամբը Լ-ից (2006):
|