VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Արեվածագը Արցախում խաղաղ է

Հայաստան
2007, 52min.

Պրոդ.` Ջիվան Ավետիսյան, սց.` Ջիվան Ավետիսյան, ռեժ.` Ջիվան Ավետիսյան, Ջիվան Գասպար, օպեր.` Նարեկ Մարտիրոսյան, կոմպոզ.` Արման Սահակյան, հնչ.` Ջիվան Ավետիսյան, մոնտ.` Արմեն Ավագյան:
Դերերում. Գոռ Մինասյան, Իգոր Գասպարյան, Նաիրուհի Ավետիսյան, Ռոզա Համբարձումյան, Արմեն Պետրոսյան:

Ֆիլմի առանցքում 16-ամյա երիտասարդն է, որի աչքերով էլ ծանոթանում ենք Արցախի անցյալին ու ներկային. (այդ երիտասարդը խորհրդանշուն է Արցախի 16 տարիները): Անցյալում պատերազմ է եղել, սով, անձնազոհություն, ներկան լի է հաղթանակով, հպարտությամբ և հետպատերազմյան բարդություններով, բայց, այնուամենայնիվ, արևածագն Արցախում խաղաղ է:

Ավետիսյան, Ջիվան

Ջիվան Ավետիսյան (ծնվ. 1981, Ստեփանակերտ)
Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խաղարկային ֆիլմի ռեժիսուրայի բաժնում (2002 – 2007), ՀՀ Հանրային հեռուստաընկերությունում` եռամսյա ռեժիսորական դասընթաց ավարտել (1998-1999): 1996-1997 և 2001-2002 թթ. լուսավորող է եղել Վ. Փափազյանի անվ, դրամատիկական թատրոնում, 1998-1999 թթ.` լուսավորող, ապա` ռեժիսոր Ստեփանակերտի հեռուստատեսությունում: 2003-ից «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության ռեժիսոր է:

Ֆիլմոգրաֆիա
Աննկատ կյանք (2006), Արևածագն Արցախում խաղաղ է (2007):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Club The European Cultural Foundation