Հավատամք Հայաստան 2008, 40min.
Ռեժ.` Անդրանիկ Արշակյան, երաժշտ. ձևավորում` Անդրանիկ Արշակյան, հնչ./մոնտ.` Սաթիկ Ստեփանյան:
ֆիլմի հիմնական ասելիքն ու գաղափարը ուղղակիորեն արտահայտված են անվանման մեջ՝ «ՀԱՎԱՏԱՄՔ»: Այն հիմքն է ու երաշխիքը բոլոր արարումների, որոնք էլ ի վերջո դառնում են յուրատեսակ կոթող հենց նույն ՀԱՎԱՏԱՄՔԻ:
| Արշակյան, Անդրանիկ Անդրանիկ Արշակյան (ծնվ. 07.02.1960, Երևանում, Հայաստան)
1981թ.-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, 1988թ.-ին` Մոսկվայի մշակույթի պետական համալսարանի ասպիրանտուրան, 1998թ.-ին` Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի պետական ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը: 1996-1999թթ.-րին Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցի շրջանավարտ է, պատմական գիտությունների թեկնածու, Կովկասյան տարածաշրջանի կրթական և գիտական համագործակցության միջազգային Կոնսորցիումի հիմնադիր անդամ։ Արցախյան ազատագրական պատերազմի մասնակից, մարտական սխրանքների համար պարգևատրվել է անվանական զենքով:
|