Գլխատված աքաղաղը Ավստրիա / Գերմանիա / Հունգարիա / Ռումինիա 2007, 101min.
Պրոդ.` Ռադու Գաբրյա, Լասլո Կանտոր, Առնո Օրտմեր, Դիթեր Պոխլատկո, Ռոզ-Մարի Կուտյուր, Գերդ Ռայնսբերգ, Կլաուդիա Սիմյոնեսկու, սց.` Ռադու Գաբրյա, Բերթ Քոս, Ռազվան Ռադուլեսկու, Վոլֆգանգ Յ. Ռուֆ, ռեժ.` Ռադու Գաբրյա, օպեր.` Վալտեր Կինդլեր, կոմպոզ.` Թոմաս Իսթերհոֆ, նկ.` Ֆլորին Գաբրյա, հնչ.` Քրիստիան Բիշոֆ, մոնտ.` Մելանյա Օպրոյու:
Դերերում. Դավիդ Ցիմերշիդ, Ալիցյա Բախլեդա-Ցուրոս, Յոնա Թեոդորա Յակոբ, Աքսել Մուստաշ, Վոլֆգանգ Հյուբշ, Ագի Մարգիտայ, Օլիվեր Շտրիցել, Վիկտորյա Ցոցիաս, Ֆլորիան Բրյուքներ:
1944-ի օգոստոսի 23-ին ռումինական Տրանսիլվանիայի մի փոքրիկ քաղաքում 16-ամյա Ֆելիքս Գոլդշմիդտը ավանդական ավարտական երեկոյի առթիվ սպասում է դասընկերներին: Ինչևէ, հենց այս օրն էլ Ռումինիայի թագավորությունը հրաժեշտ է տալիս իր երկարամյա դաշնակցին` նացիստական Գերմանիային. սա վերջ է դնում Կարպատյան լեռների ստորոտին էթնիկ գերմանացիների 800-ամյա ներգաղթի խիստ բարեհաջող պատմությանը: Ֆիլմն Էգինալդ Շլաթների համանուն վեպի էկրանացումն է:
| Գաբրյա, Ռադու Ռադու Գաբրյա (ծնվ. 1937, Բուխարեստ)
1968-ին ավարտել է Բուխարեստի Յոն Կարաջալեի անվ. թատրոնի և կինոյի ինստիտուտը: Առաջին երկու խաղարկային ֆիլմերով («Շատ փոքր` այսքան մեծ պատերազմի համար», «Ավազներից այն կողմ») մասնակցել է Կաննի փառատոնին: «Ավազներից այն կողմ» ֆիլմից հետո արտագաղթել է Ռումինիայից: 1974-1997 թթ. աշխատել է Գերմանիայում: 1986-ին ավարտել է Լուվենի (Բելգիա) կաթոլիկական համալսարանը, ատենախոսություն գրելով «Վեռներ Հերցոգը և Հռենոսի միստիկը» թեմայով (1986-ին «L'age d'homme» հրատարակչույթունը ֆրանսերեն տպագրել է Լոզանում): 1998-ին Գաբրյան վերադարձել է Բուխարեստ, դարձել Ռումինիայի մշակույթի նախարարության ազգային կինոբաժնի վարիչը: Պրոդյուսեր է, ռեժիսոր և սցենարիստ:
Ֆիլմոգրաֆիա
Շատ փոքր` այսքան մեծ պատերազմի համար (1969), Բուխարեստյան հուշեր (1970), Ավազներից այն կողմ (1973), Ոչնչից չվախենաս, Յակոբ (1982), Եվա անունով մարդը (1984), Սառցե անձավի գաղտնիքը (1989), Վարդէմիլ (1993), Սիրո նշանի տակ (1994), Խպիպ (2001), Նորո (2002), Գլխատված աքաղաղը (2007), Գրուբերի ճանապարհորդությունը (2008):
|