Քրիստոնյա Հայաստան Հայաստան 2007, 83min.
Պրոդ.` Գոռ Ղազարյան, սց.` Նարինե Թուխիկյան, ռեժ.` Արսեն Ասլանյան, օպեր.` Արման Օրդյան, կոմպոզ.` Արա Գևորգյան, հնչ.` Արա Գևորգյան, մոնտ.` Հարութ Գուլյան:
Դերակատար` Վլադիմիր Ասրյան:
Ֆիլմը նվիրված է Հայաստանում քրիստոնեության հաստատմանը: Հավատը դարեր շարունակ առանձնակի խորհուրդ ունի հայերի համար: Կատարելով իր ճակատագրական ընտրությունը և ապավինելով քրիստոնեական աշխարհընկալմանը` հայ ժողովուրդն իր ամբողջ պատմության ընթացքում նվիրված է եղել մարդկային ու աստվածահաճո գաղափարներին և կարողացել է հավատարիմ մնալ ինքն իրեն, իր ազգային նկարագրին: Ֆիլմը պատմում է ազգային ավանդույթների և ակունքների վերածնման, վերահաստատման մասին ու նաև ձոն է Հայաստան աշխարհին, նրա պատմությանն ու մշակույթին, խորունկ ու անհուն հոգուն:
| Ասլանյան, Արսեն Արսեն Ասլանյան (ծնվ. 1948, Երևան)
Ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտը, ապա` Մոսկվայի ռադիոյի և հեռուստատեսության աշխատողների վերապատրաստման ինստիտուտը: 1966-ից հեռուստատեսությունում է: Բազմաթիվ երաժշտական ֆիլմերի, «Սա Հայաստանն է» երկու տեսաֆիլմերի, մի շարք երաժշտական նախագծերի և «Կռունկ» փառատոնի հեղինակն է: Քանիցս մրցանակների է արժանացել միջազգային փառատոներում:
Ֆիլմոգրաֆիա
Խրտվիլակը (1990), Խոսող ձեռքեր (1995), Չոփչոփիկը (1996), Սա Հայաստանն է (1998), Այբ, բեն, գիմ և այլ անակնկալներ (1999), Սա Հայաստանն է 2 (2000), Կիրակնօրյա Երեւան (2001), Ճախրանք (2002), Բարեկամություն (2004), Քրիստոնյա Հայաստան (2007).
|