VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Մոխիրներից վերածնված

Թուրքիա
2007, 57min.

Ռեժ.` Էնիս Ռիզա, օպեր.` Քորայ Քեսիք, մոնտ.` Թեքին Բարաք:

Ֆիլմը պատմում է չերքեզների մասին, որոնք 1864-ին հարկադրված էին արտագաղթել երկար կռիվներից հետո, երբ Ռուսաստանը ներխուժեց Հյուսիսային Կովկաս: Բնակություն հաստատելով Անատոլիայի տարբեր վայրերում` չերքեզների երկրորդ, երրորդ և չորրորդ սերունդները գաղթի պատմությունն են անում, թե ինչպես են նոր կյանք և ավանդույթներ հիմնել, որոնք չերքեզներին յուրահատուկ են դարձնում: Ֆիլմը ներկայացնում է նրանց առօրյան և ծեսերն ինչպես թուրքերեն, այնպես էլ մայրենի լեզվով, որը նրանց մշակույթի անբաժան մասն է:

Ռիզա, Էնիս

Էնիս Ռիզա (ծնվ. 1948, Անկարա )
Թուրքական վավերագրական կինոյի ռահվիրաներից է: Նկարահանել է ավելի քան 30 ֆիլմ, որոնց մի մասը մրցանակների և բարձր գնահատականի է արժանացել Թուրքիայում և արտասահմանում: Թուրաքիայի վավերագրողների ընկերակցության հիմնադիր անդամ է, յոթ տարի եղել է այդ ընկերակցության նախագահը: Ֆիլմեր նկարահանելուց զատ, վավերագրական կինոյի մասին դասախոսություններ է կարդում երկու համալսարանում:

Ֆիլմոգրաֆիա
Ստամբուլի մասին (1990), Եվ գովազդ (1990), Ժամանակին համաքայլ (1991), Տեսնելով Աֆրիկան` Լուսին թռչելիս (1991), Թուրքիայի տնտեսական պատմության տարեգրություն (1994), Պատմություններ կլիմայի և ժամանակի մասին (1995), Եվրամիությունը և Թուրքիան (1995), Նազիմ Հիքմեթ (1995), Փոքրամասնության կրթությունն ու կառույցները Օսմանյան ժամանակաշրջանից մինչև օրս (1996), Լսիր ինձ անկեղծորեն (1997), Խորհելով Էգեյան տարածաշրջանի մասին (1997), Հանրապետության երգը (1998), Հանրապետության երազները (1998), Երկիրը, որ ողբում եմ (1999), Պարանը թողած (2000), Վիշտ. բաժանման հայրենիք (2001), Ձկնորսի օրագիրը (2001), Ղազիի իզմիրյան օրերը (2003), Փողոցում (2004), Հազարամյա ուղևորություն. 600-1600 (2005), Նոթեր ցուցահանդեսից. «Թուրքեր» (2005), Նոր հայրենիք գտնելով (2006), Քաղաքական թափառականը. Այդին Գյուվեն Գյուրքան (2006), Մոխիրներից վերածնված (2007):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation