VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Կապույտ ժամը

ԱՄՆ
2007, 93min.

Պրոդ.` Լինեթ Ռամիրես, Բրայան Նափմիլեր, սց./ռեժ.` Էրիկ Նազարյան, օպեր.` Սեմ Լևի, կոմպոզ.` Ալդո Շլակու, նկ.` Թիմ Գրիմս, հնչ.` Ջերեմի Փեյրսոն, մոնտ.` Հելեն Հենդ, Էմիլի Քունզ:
Դերերում. Ալիսա Միլանո, Էմիլի Ռիոս, Քլարենս Ուիլյամս III, Դերիք Օ'Քոնոր, Յորիկ Վան Վագենինգեն:

Ֆիլմը նկարահանվել է Լոս Անջելես գետի մոտակայքի աշխատավորական թաղամասում: Կազմված է չորս կարճ պատմություններից, որոնք պատկերում են գրաֆիտի որմնանկարիչ մեքսիկացու, տեսախցիկ վերանորոգող հայ վարպետի, աֆրոամերիկացի բլյուզ կիթառահարի և անգլիացի թոշակառուի առօրյան: Պատմություններից յուրաքանչյուրը կապված է Լոս Անջելես գետի հետ և քննում է նուրբ կապերը անծանոթների միջև, որոնք հազվադեպ են շփվում, միայն երբեմն կարճատև հաղորդակցվում են:

Մրցանակ
Լավագույն ռեժիսոր («Արփա» հիմնադրամի Կինոյի, երաժշտության և արվեստի ՄԿՓ, 2007):

Նազարյան, Էրիկ

Էրիկ Նազարյան
Ծնվել է Հայաստանում, մեծացել` Լոս Անջելեսում: Ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինոյի և հեռուստատեսության դպրոցը, որտեղ մասնագիտացել է կինոարտադրության մեջ, գրել կարճամետրաժ ֆիլմերի սցենարներ և նկարահանել դրանք: «Կապույտ ժամը» նրա` որպես սցենարիստի և ռեժիսորի, առաջին խաղարկային ֆիլմն է:

Ֆիլմոգրաֆիա
Էրոտաս, Հանգիստ կիրք, Խուլիգաններ, Բոլշևիկի ռեքվիեմ, Կապույտ ժամը (2007):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Moscow Cinema USA Embassy The European Cultural Foundation