VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Դրախտի թռչուններ

Ուկրաինա
2008, 94min.

Պրոդ.` Օլեգ Կոխան, սց.` Ռուստամ Իբրահիմբեկով, ռեժ.` Ռոման Բալայան, օպեր.` Բոգդան Վերժբիցկի, կոմպոզ.` Վադիմ Խրապաչով, նկ.` Վլադիմիր Կարաշևսկի, հնչ.`Վյաչեսլավ Շչերբակ, մոնտ.` Վիկտոր Ֆեդիկ:
Դերերում. Անդրեյ Կուզիչև, Օկսանա Ակինշինա, Օլեգ Յանկովսկի:

80-ականների սկիզբ, Խորհրդային Միություն: Արտասահմանյան ռադիոհաղորդումներ լսելն արգելված է, մյուսների առաջ սեփական կարծիքը հայտնելը` վտանգավոր: Բացեիբաց կարող ես խոսել միայն խոհանոցում, փակ վարագույրի ետևում, իսկ ճշմարտությունը կարելի է գտնել «սամիզդատ» կոչված նյութերում, որոնք ծածուկ մի ընկերոջից մյուսին են փոխանցվում: ՊԱԿ-ը գաղտնալսում է հեռախոսային խոսակցությունները, հետևում անվստահելիներին և ծրագրում ոչնչացնել այլախոհներին: Երիտասարդ գրող Սերգեյ Գոլոբորոդկոն գրել է «Կնոլ կայանը» վեպը, որը նկարագրում է «իրական սոցիալիզմի» հակառակ կողմը: ՊԱԿ-ի գործակալները պատրաստ են ամեն ինչի` շանտաժի, ձերբակալությունների, սպանությունների, որպեսզի վեպը չտպագրվի արտասահմանում, ճշմարտությունը ամբողջատիրության մասին դուրս չգա «երկաթե վարագույրի» սահմանից: ՊԱԿ-ը Սերգեյի մտերիմ ընկերոջն ստիպում է դավաճանել նրան, հայտնի գրողը` Սերգեյի հոգևոր ուսուցիչը, ձերբակալվում է և բանտում կնքում իր մահկանացուն, իսկ սիրած կինը անհետանում է Սերգեյի կյանքից… Կերպարները փորձում են հաղթահարել այս խոչընդոտները, բայց այնքան էլ հեշտ չէ ինքն իրեն հաղթահարելը:

Բալայան, Ռոման

Ռոման Բալայան (ծն. 1941, Ներքին Հորաթաղ, Լեռնային Ղարաբաղ)
Ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր: 1969-ին ավարտել է Կիևի թատերական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժինը: Այդ ժամանակից ի վեր ապրում ու աշխատում է Կիևում և Մոսկվայում:

Ֆիլմոգրաֆիա
Գողը (1969), Անատոլ Պետրիցկի (1970), Ռոմաշկինի էֆեկտը (1973), Կաշտանկա (1973), Մենավոր գայլը (1978), Թռիչքներ երազում և արթմնի (1983), Համբույր (1983), Պահպանիր ինձ, իմ թալիսման (1986), Մատնիչը (1987), Մցենսկի գավառի լեդի Մակբեթը (1989), Առաջին սեր (1995), Երկու լուսին, երեք արև (1998), Մի գիշեր Փարաջանովի թանգարանում (1998), Գիշերը լուսավոր է (2003), Դրախտի թռչունները (2008):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

USA Embassy margaret_mid The European Cultural Foundation