VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Արտաքսում

Ռուսաստան
2007, 150min.

Պրոդ.` Դմիտրի Լեսնևսկի, սց.` Օլեգ Նեգին, Անդրեյ Զվյագինցև (Արտյոմ Մելքումյանի մասնակցությամբ, ըստ Վիլյամ Սարոյանի «Ծիծաղելի բան» վիպակի), ռեժ.` Անդրեյ Զվյագինցև, օպեր.` Միխայիլ Կրիչման, կոմպոզ.` Անդրեյ Դերգաչով, Արվո Պյարտ, նկ.` Անդրեյ Պոնկրատով, հնչ.` Անդրեյ Դերգաչով, մոնտ.` Աննա Մասս:
Դերերում. Կոնստանտին Լավրոնենկո, Մարիա Բոննեվի, Ալեքսանդր Բալուև, Մաքսիմ Շիբաև, Կատյա Կուլկինա, Դմիտրի Ուլյանով, Ալեքսեյ Վերտկով:

Ամուսինը, կինն ու երկու երեխան` տղան և աղջիկը, արդյունաբերական քաղաքից գալիս են գյուղ, ամուսնու ծննդավայրը` նրա հին հայրական տանը մնալու: Ի հակադրություն նախկին միջավայրի (քաղաքի, որ ուրախությամբ է լցնում հերոսների հարաբերությունները, հարթում սուր եզրերը և նույնիսկ երջանկության ու սիրո որոշակի պատրանք ստեղծում), նոր միջավայրը Բնությունն է: Սա ապշեցուցիչ զառիթափ բլուրների, նախապատմական ծովի հատակի և բերրի հողի միջավայրն է, որոնք աչքից ընկած ավերակների են վերածվել: Տխուր է, թեկուզև` վեհ: Ձևացում չկա: Եվ դա մեծ զոհաբերություն կպահանջի: Ոչ ոք չի բռնի որդու դեմ հոր բարձրացրած ձեռքը: Աղաղակող ձայնը չեն լսի: Որդուն գառը չի փոխարինի: Դանակ բարձրացնողը ականջներ ունի, որ չեն լսում, աչքեր, որ չեն տեսնում և սիրտ, որ չի զգում: Բայց նրա հավատը մարդու հպարտության «օրենքի» նկատմամբ զորեղ է ու անսպառ, այնքան զորեղ, որքան նրա զղջումը: Սերմը ցանված է, և դրան պիտի բերքը հետևի: Ֆիլմը բոլորիս` բարի, գեղեցիկ մարդկանց մասին է` անհուսության ողբերգական հանգամանքներում:

Մրցանակներ
Կաննի ՄԿՓ, 2007 (Լավագույն դերասան):

Զվյագինցև, Անդրեյ

Անդրեյ Զվյագինցև (ծն. 1964, Նովոսիբիրսկ)
Թատերական ուսումնարանն ավարտելուց հետո աշխատել է թատրոնում: 1986-ին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ավարտել է Պետական թատերական ինստիտուտի դերասանական բաժինը: Այնուհետև որպես դերասան մասնակցել է անկախ թատերական ծրագրերի և նկարահանվել մի քանի ֆիլմում: 2000-ին առաջին անգամ հանդես է եկել որպես հեռուստատեսային ռեժիսոր` երեք մաս նկարահանելով Ren TV-ի ՙՍև սենյակ՚ սերիալի համար: ՙՎերադարձը՚` նրա կինոառաջնեկը, Վենետիկի ՄԿՓ-ում արժանացավ երկու ՙՈսկե առյուծի՚` իբրև լավագույն կինոնկար և լավագույն դեբյուտ: Ֆիլմն ավելի քան 40 միջազգային պարգև նվաճեց, այդ թվում` Եվրոպական կինոակադեմիայի` Ֆասբինդերի անվան ՙՀայտնություն՚ մրցանակը, Ռուսաստանի կինոակադեմիայի ՙՈսկե արծիվը՚` որպես լավագույն կինոնկար և լավագույն օպերատորական աշխատանք, ներկայացվեց ՙՈսկե Գլոբուսի՚ և ՙՍեզարի՚` ՙլավագույն արտասահմանյան կինոնկար՚ անվանակարգում, արժանացավ Շվեդական կինոինստիտուտի մրցանակին և BBC-ի Համաշխարհային կինոյի մրցանակին նույն անվանակարգում, ինչպես նաև FIPRESCI-ի մրցանակին` Փալմ Սփրինգսի ՄԿՓ-ում:

Ֆիլմոգրաֆիա
Սև սենյակ (հ/ս, 3 դրվագ. ՙԲուսիդո՚, ՙԽավար՚. ՙԸնտրություն՚, 2000), Վերադարձ (2003), Արտաքսում (2007):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

margaret_mid The European Cultural Foundation