VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Նա, ով ճամփա ընկավ. Վիմ Վենդերսի վաղ տարիները

Գերմանիա
2007, 100min.

Պրոդ.` Էբո Դեմանթ, Շտեֆանի ֆոն Էրենշտայն, Կարոլին ֆոն Ռոքես, Յուլյա Կաչմարեկ, Սոնյա Օտտո, սց./ռեժ.` Մարցել Վեն, օպեր.` Սառա Ռոթեր, կոմպոզ.` Քան Էրդողան, նկ.` Ջենի Ռյոսլեր, Իմքե Թուն, հնչ.` Մարցել Արենս, մոնտ.` Դորոթե Բրյոքելման:
Նկարահանվել են. Վիմ Վենդերս, Դոնատա Վենդերս, Էդա Քյոխլ, Բրունո Գանց, Լիզա Քրոյցեր, Հայնց Բադևից, Հելմութ Ֆարբեր, Յելա Ռոթլանդեր, Պետեր Հանդքե, Ռոբի Մյուլեր, Պետեր Պշիգոդա, Ուլիքե Զախվե:

«Ես իմ պատմությունն եմ». այսպես է կամիկաձեն պատասխանում «Ո±վ ես դու» հարցին` Վիմ Վենդերսի «Ճանապարհի արքաները» ֆիլմում: Զուգահեռներ անցկացնելով նրա վաղ ֆիլմերի և կենսագրության միջև` այս վավերագրական ժապավենն ուրվագծում է ռեժիսորի կյանքի պատմությունը` նախքան նա Գերմանիայից կմեկներ ԱՄՆ` իր «Ամերիկացի բարեկամը» ֆիլմի (1976/77) միջազգային ճանաչումից հետո: Անձնական զրույցներում Վիմ Վենդերսը խոսում է հետպատերազմյան Օբերհաուզենում անցած իր անհոգ պատանեկության մասին: Ֆիլմը հետևում է դեպի անցյալն ուղղված նրա ճամփորդությանը, որը տանում է Փարիզ, ուր այն ժամանակ ապրել է երիտասարդ նկարիչը և որոշել կինոռեժիսոր դառնալ: Վենդերսը պատմում է իր` ուսանողի փորձերի, հաջողությունների ու ձախողումների մասին: Նա վերհիշում է նաև Մյունխենի նորաստեղծ կինոդպրոցի առաջին ուսանողների վերաբերմունքն ու խանդավառ տրամադրությունը: Բացի Վենդերսից, արտահայտվում են և նրա ամենակարևոր բարեկամ-ուղեկիցները, որոնց թվում են Պետեր Հանդքեն, Ռոբի Մյուլերը, Ռյուդիգեր Ֆոգլերը, Բրունո Գանցը և Լիզա Քրոյցերը: Հուշեր պատմելիս նրանք շոշափում են Վենդերսի ֆիլմերի որոշ հիմնական, կրկնվող թեմաներ, ինչպիսիք են ինքնության որոնումը, ընկերությունը և հաղորդակցությունը: Այս մեկնաբանները խոսում են նաև Վենդերսի և իրենց համատեղ փորձառության մասին` ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական առումով: Նրա վաղ գործերից բերվող հատվածները ցույց են տալիս, թե ինչպես է ռեժիսորը բազմիցս պատկերել իր ճանաչած իրական մարդկանց: Սա այն ուղիներից միայն մեկն է, որով ֆիլմը նոր լույս է սփռում Վիմ Վենդերսի վաղ շրջանի ֆիլմերի վրա:

Վեն, Մարցել

Մարցել Վեն (ծնվ. 1977, Կարլսռուե, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա)
Փորձնակ գրաֆիկական դիզայներ, գովազդային տեքստերի հեղինակ, ինչպես նաև Բեռլինի ու Հանովերի տարբեր կինոընկերություններում աշխատելուց հետո ընդունվել է Բադեն-Վյուրթեմբերգի կինոակադեմիայի վավերագրական կինոյի ռեժիսուրայի բաժինը: «Նա, ով ճամփա ընկավ» ֆիլմը նրա ավարտական աշխատանքն է:

Ֆիլմոգրաֆիա
Գերմանիան` միասնակա±ն (2006), Նա, ով ճամփա ընկավ. Վիմ Վենդերսի վաղ տարիները (2007):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

USA Embassy The European Cultural Foundation