VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Այդ երեքը

Իրան
2007, 80min.

Պրոդ.` Մոհամադ-Ռեզա Շարաֆոդդին, սց./ռեժ./նկ.` Նաղի Նեմաթի, օպեր.` Հուման Բեհմանեշ, կոմպոզ.` Ալի Ռասթ Գոֆթար, հնչ.` Էբրահիմ Իրաջզադ, Բեհրուզ Շահամաթ, մոնտ.` Նաղի Նեմաթի, Մաջիդ Մոսթաֆավի:
Դերերում.: Յուսեֆ Յազդանի, Դարյուշ Ղազբանի, Էսմայիլ Մովահեդի, Ջավադ Սարեմի, Ֆաթեմե Միր Սոլեյմանի Ֆար:

Երեք զինվոր, առանց թույլտվության, հեռանում են զինծառայությունից և մոլորվելով մի ցուրտ շրջանում` բախվում անսպասելի խնդիրների:

Նեմաթի, Նաղի

Նաղի Նեմաթի (ծնվ. 1977, Արդեբիլ, Իրան)
2004-ին ավարտել է Սպահանի Սուրե քոլեջի կինոռեժիսուրայի բաժինը: 1993-ից սկսել է կարճամետրաժ ֆիլմեր նկարահանել: Նրա առաջին ֆիլմը` «Մանկական հովանոցի պես»-ը, մի շարք մրցանակներ է ստացել ազգային փառատոներում: Հաջորդ ֆիլմերը ևս` «Կորած տնային աշխատանքը» (1999) և «Երեխաների երգերը» (2000), մրցանակների են արժանացել, ինչպես, օրինակ, լավագույն կարճամետրաժ ֆիլմի մրցանակը Սպահանի մանկական ֆիլմերի ՄԿՓ-ում: Նեմաթիի հաջորդ երկու ֆիլմը` «Ազատ գիծը» (2005) և «Նրա հետ»-ը (2006), ցուցադրվել են ազգային և միջազգային կինոփառատոներում և ավելի քան 10 մրցանակ շահել Լեհաստանում, Ավստրիայում և այլուր: Նեմաթին աշխատել է որպես սցենարիստ, մոնտաժող, դերասան և օպերատոր: «Այդ երեքը» նրա առաջին խաղարկային ֆիլմն է, որը նկարահանվել է երկու տարի երկրի ձյունառատ շրջանում:

Ֆիլմոգրաֆիա
Մանկական հովանոցի պես (1997), Կորած տնային աշխատանքը (1999), Երեխաների երգերը (2000), Ազատ գիծ (2005), Նրա հետ (2005), Մի օր, մի մարդ (2006), Այդ երեքը (2007):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Ministry of Culture & Youth Affairs of RA british-council The European Cultural Foundation