VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Շշնջացող հուշեր

Թուրքիա
2008, 42min.

Պրոդ.` Ջաներ Ալփեր, ռեժ.` Մեհմեթ Բինայ, օպեր.` Հալդուն Ուսլու, կոմպոզ.` Ջենք Էրօղլու, հնչ.` Հուսեյին Օնան, մոնտ.` Յասմին Գուսո:

Թուրքիայի Տավրոսի լեռներում գտնվող Գեբեն փոքրիկ քաղաքը մեկուսացած է շրջանի մյուս բնակավայրերից` որպես ազատամիտ և մշակութային առումով բաց համայնք: Լրագրող և վավերագրող Մեհմեթ Բինայը հայտնաբերել է քաղաքը մեկ այլ նախագծի նպատակով այդ տարածաշրջանում ճանապարհորդելիս: Նրան հետաքրքրել է, թե ինչու են տեղի մարդիկ այդքան տարբեր: Քաղաքն արքի է ընկնում գրագիտության բարձր մակարդակով, ամբողջ երիտասարդությունը միջնակարգ կրթություն ունի, շատերը Թուրքիայի մեծ քաղաքներում քոլեջի ուսանողներ են: Գեբենի երիտասարդները գիտակցում են իրենց տարբերությունը: Ֆիլմը պատմում է գյուղական հարսանիքի մասին` տեղական սովորույթները, մշակույթը և պատմությունը ներկայացնելով երիտասարդների և մեծահասակների աչքերով: Տարեցների հետ զրուցելիս գյուղի երիտասարդները հարցեր են տալիս այն ժամանակների մասին, երբ մինչև 1915-ը այստեղ` իրենց հարևանությամբ, հայեր են բնակվել: Ֆիլմն այն հայերի մասին չէ, որոնք ստիպված են լքել Թուրքիան, այլ նրանց մասին, ովքեր մնալով` լռելյայն մահմեդականություն են ընդունել. այժմ նրանց կոչում են «դավանափոխներ»:

Բինայ, Մեհմեթ

Մեհմեթ Բինայ
Լրագրող և ռեժիսոր Մեհմեթ Բինայը` նախքան թուրքական NTV նորությունների ալիքի թղթակից դառնալը քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ է ուսանել Գերմանիայում: 1998-2003 թթ. Բինայը շուրջ 160 ամենշաբաթյա ծրագրեր է պատրաստել արտաքին հարաբերությունների, միջազգային ճգնաժամերի և էթնիկական հակամարտությունների վերաբերյալ: 2003-2006 թթ. տեսանյութեր և լուսանկարչական վավերագրեր է հավաքել Բաքու-Թիֆլիս-Ջեյհան նավթամուղի մասին և 500 ժամանոց նկարահանված նյութի տարածաշրջանային տեսագրադարան ստեղծել: Նա առիթ է ունեցել նաև մոտիկից ուսումնասիրելու Կասպից ու Միջերկրական ծովերի միջև ընկած գյուղական համայնքների մշակույթը, սովորույթներն ու պատմությունը: Այժմ մշակում է նոր վավերագրական ֆիլմի նախագիծ, ինչպես նաև աշխատում է տեսողական հաղորդակցությունների CAM Film ընկերությունում, որի համասեփականատերն է:

Ֆիլմոգրաֆիա
Հուշեր շշուկով (2008):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Ministry of Culture & Youth Affairs of RA british-council The European Cultural Foundation