VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Երկրպագություն

Կանադա
2008, 100min.

Պրոդ.` Ատոմ Էգոյան, Սիմոն Ուրդլ, Ջենիֆեր Վայս, սց./ռեժ.` Ատոմ Էգոյան, օպեր.` Փոլ Սարոսի, կոմպոզ.` Մայքլ Դանա, նկ.` Ֆիլիպ Բարքեր, հնչ.` Սթիվ Մանրո, մոնտ.` Սուզան Շիփման:
Դերերում. Սքոթ Սփիդման (Թոմ), Ռեյչել Բլանշար (Ռեյչել), Քենեթ Ուելշ (Մորրիս), Դևոն Բոսթիք (Սայմոն), Արսինե Խանջյան (Սաբին), Աարոն Փուլ (Դենիյել):

«Երկրպագություն» ֆիլմը կապերի մասին է, այն կապերի, որ ագուցում են մեզ միմյանց, մեր ընտանիքի պատմությանը, տեխնոլոգիաներին և ժամանակակից աշխարհին: Սաբինը (Արսինե Խանջյան) ավագ դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի է, որն իր աշակերտներին առաջադրանք է տալիս թարգմանել ահաբեկչի մասին մի իրական պատմությունդ, ով ռումբ է տեղադրում օդանավով ճանապարհորդող իր հղի ընկերուհու բեռում:
Այս պատմությունից մեծապես ազդվում է աշակերտներից մեկը` Սիմոնը (Դեվոն Բոսթիք): Սիմոնն ապրում է իր հորեղբոր/քեռու հետ (Սքոթ Սփիդման): Թարգմանելուն զուգընթաց, Սիմոնը սկսում է այս պատմությունը փոխադրել իր իսկ ընտանիքի պատմությանը` ահաբեկչի դերը վերագրելով իր հորը: Տարիներ առաջ հայրն (Նոամ Ջենքինս) իրենց ընտանեկան մեքենան վթարի է ենթարկել` սպանելով և իրեն, և իր կնոջը (Ռեյչլ Բլենչարդ), իսկ Սիմոնին թողնելով որբ: Սիմոնը միշտ մտավախություն է ունեցել, թե վթարը ծրագրված է եղել: Սիմոնն իր տարբերակը ներկայացնում է դասընկերներին, իսկ այնուհետև նաև` տեղադրում համացանցում: Ըստ էության, նա մի սուտ ինքնություն է ստեղծում, որ իրեն հնարավորություն է ընձեռում անդրադառնալ ընտանեկան պատմությանը: Սիմոնի նոր կերպարով ընտանեկան անցյալում ընկղմվելուն անմիջապես հետևում է հանրության հուժկու արձագանքը: Հետո էկզոտիկ արտաքինով մի կին բացահայտում է իր ով լինելը: Առեղծվածը լուծում է ստանում. մի նոր ընտանիք է ստեղծվում:

Մրցանակներ
Էկումենիկ ժյուրիի մրցանակ (Կաննի ՄԿՓ, 2008):

Էգոյան, Ատոմ

Ատոմ Էգոյան (ծնվ. 19.07.1960, Կահիրե, Եգիպտոս)
Ատոմ Էգոյանն առանձնահատուկ տեղ է գրավում կանադական կինոյում որպես հեղինակային կինոյի ներկայացուցիչ: Որոշակի հեղինակային ընկալումն ու անկրկնելի ոճն են կազմում 10 խաղարկային ֆիլմ ընդգրկող նրա ամբողջ ստեղագործության ատաղձը: Էգոյանն իր սերնդի ամենակատարյալ կինոգործիչն է, նրա ֆիլմերն ուղղված են ինչպես ազգային, այնպես էլ միջազգային հանդիսասրահին` ավելի ու ավելի մեծ դրվատանքի եւ շահութաբեր հաջողության արժանանալով:
Կահիրեում ծնված եւ Վիկտորիայում (Արևմտյան Կանադա ) հասակ առած հայազգի Էգոյանը տեղափոխվել է Թորոնթո 18 տարեկանում` տեղի համալսարանում միջազգային կապեր ուսանելու: Ուսման տարիներին երկու վճռորոշ հանդիպումներ են, միաձուլվելով, ձևավորել նրա կյանքի գործը` էթնիկ ժառանգության յուրացումը և կինոն: Հայաստանի պատմության և քաղաքականության իր իմացությունը խորացնելուն զուգընթաց` Էգոյանը Hart House Film Board-ում նկարահանել է մի շարք կարճամետրաժ ֆիլմեր: Նրա աշխատանքները հետևողականորեն լուսաբանում են դիտարկման ակտը թե կառուցվածքային, թե թեմատիկ տեսանկյուններից` լիովին օգտագործելով բոլոր հնարավոր իմաստները` իմացությունից մինչև վուայերիզմ ըմբռնում և ներթափանցում: Դրա հետ մեկտեղ` կանադական կինոյում հաճախ շոշափվող ինքնության և դրա փոփոխականության, պատկերի և տեխնոլոգիայի, հաղորդակցության և դրա պակասի թեմաները նրա գործերում հավակնում են հավասարաչափ էկրանային ժամանակ գավել: Էգոյանի ֆիլմերի բովանդակությունը, էսթետիկան և արտադրական պայմանները անվիճելիորեն միջակա են: Բազմակողմանի լինելով` դրանք բխում են ազգայինի և սփյուռքի համատեքստերից, բարձրարվեստ կինոպատումի և վերջերս Էգոյանի նախընտրած հանրամատչելի ժանրերի, գլխավորապես թրիլերի միջև են, մի բան, որ վերաճում է անախադեպ կինոհատկանիշի: Էգոյանի հիմնական զգացողությունները երևան են գալիս «Հարազատը» ֆիլմում (1984) և շարունակվում «Ընտանեկան դիտում» (1987), «Խոսուն դերեր» (1989) ու «Ապահովագրական գործակալը» (1991) կինոնկարներում, թեև վաղ շրջանի այս գործերին բնորոշ է և տարվածությունը մակերեսային զգացականությամբ, որը հատուկ է այդ շրջանի նորելուկ կինոռեժիսորներին: 1990-ականների կեսի ֆիլմերը հրամցնում են ժամակակից մտահգություննների ավելի խոր հետազոտություն. «Օրացույցը» (1993)` կոշտ ու միաժամանակ քնքուշ մի աշխատանք, մաքառում է Կանադային և Հայաստանին պատականելու, կանադացու և հայի ինքնության միջև: «Էկզոտիկա»-ով (1994), որ թերևս տեղին անվանում է Էգոյանի ամբողջ գործունեության համար, նախնական ցավը (Հայոց ցեղասպանությունը) տեղափոխվում է տանջալի հոգևոր տիրույթի ավելի ինտիմ տարածք: «Լուսավոր գալիքը» (1997) և «Ֆելիսիայի ուղևորությունը» (1999), համապատասխանաբար` Ռասել Բարքսի և Ուիլյամ Թրևորի վեպերի էկրանացումները, հեշտությամբ շաղկապվում են Էգոյանի նախասիրությունների հետ, քանի որ երկու պատմությունների ներփակ աշխարհներն էլ արծարծում են կորստյան և բռնության թեմաները: «Արարատ»-ում ( 2002) Էգոյանն ընդլայնում է իր ներկապնակի արդեն ստանդարտ ինտիմությունը` նկարահանելով 1915-ի Հայոց ցեղասպանության դեմ մարտնչող ֆիլմ: Էգոյանի ինստալացիաները ևս առանձնահատուկ են` ընդգրկելով Դուբլինի ժամանակակից արվեստի իռլանդական թանգարանի, Վենետիկի Բիենալեի և ֆրանսիական Լը Ֆրենուայի համար կատարված գործեր: Նրա ամենավերջին նախագծերն են «Վկայություն»-ից (2002) մինչև «Վատ համբավը» (2000, տեսաինստալացիա` ի հիշատակ Ալֆրեդ Հիչքոքի), «Սփյուռքը» («Ֆիլիպը կինոյում» ծրագրի մաս կազմող կարճամետրաժ ֆիլմ` Ֆիլիպ Գլասի երաժշտությամբ), «Գործածությունից դուրս»-ը: «Քրափի վերջին ժապավենը» (2001)` Սեմյուել Բեքեթի պիեսի էկրանացումը, հավաստում է Էգոյանի վիթխարի ազատությունը ձևի առումով, մի արվեստագետի, որն արհամարհում է կինոյի` որպես հանրամատչելի միջոցի կարծեցյալ սահմանափակումները:

Ֆիլմոգրաֆիա
Howard in Particular (1979), After Grad with Dad (1980), Peep Show (1981), Open House (1982), Next of Kin (1984), Men: A Passion Playground (1985), Family Viewing (1987), Speaking Parts (1989), The Adjuster (1991), Montrռal vu par... (1992), Episode 3: En passant (1992), Calendar (1993), Exotica (1994), Portrait of Arshile (1995), The Sweet Hereafter (1996), Felicia’s Journey (1999), Krapp’s Last Tape (2000), Diaspora(2001), Philip on Film (2001), Ararat (2002), Where the Truth Lies (2005), Adoration (2008).

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo European Union The European Cultural Foundation