VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

1937

Հայաստան / Ֆրանսիա
2007, 44min.

Պրոդ./սց./ռեժ./մոնտ.` Նորա Մարտիրոսյան, օպեր.` Արտակ Մարգարյան, հնչ.` Սիլվեն Գրու:
Դերերում. Նունե Ղարիբյան, Մարիա Ջարոյան:

Երկու մաս, երկու ժամանակաշրջան` մեկ պատմություն: Մի կողմից 1937-ն է` ստալինյան զտումների բարձրակետը Երևանում, Խորհրդային Հայաստանում, Նորա Դաբաղյանի հոր` քաղաքական այլախոհի ձերբակալության տարին: Մյուս կողմից` 2006-ն է, ձերբակալության հանգամանալի պատմությունը Բաբուլյա փաղաքշական մականունով ծեր կնոջ կողմից, որը 1930-ականներին շատ երիտասարդ է եղել: Խնդիրն այն է, թե ինչպես հաղորդել դա, թե պատկերներն ու զգացմունքները ինչ պիտի փոխանցեն: Երկու մասերն էլ հստակ զատորոշված են: Առաջինը գեղարվեստական է, լուռ, տպավորություններից ու զգացողություններից կազմված: Երկրորդը ավելի վավերագրական է` կառուցված ծեր կնոջ խոսքի վրա: Բայց երկու ժամանակաշրջանները խաչվում են, պատմություններն ու խոսքերը` միախառնվում: Ֆիլմը հարգանքի տուրք է հիշողությանը:

Մրցանակ
Prix Son FID, Մարսել, Ֆրանսիա

Մարտիրոսյան, Նորա

Նորա Մարտիրոսյան (ծնվ. 1973, Երևան)
1996-ին ավարտել է Երևանի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժինը: 1997-2001 թթ. սովորել է Ամստերդամի Ռիթվելդի ակադեմիայի լսատեսողական արվեստների բաժնում: 2001-2003 թթ. ուսանել է Լե Ֆրենուայի (Ֆրանսիա) Ժամանակակից արվեստների ազգային ստուդիայում, ինչպես նաև Ամստերդամի Ռիքսակադեմիայում:

Ֆիլմոգրաֆիա
6 այցելություն (2002), Արագած (2003), Օդի հոսանք (2003), Կույր ամսաթիվ (2004), Ճանապարհային ֆիլմ (2004), 1937 (2007):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation