VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Սպիտակ ուղտը

Բելգիա
2006, 52min.

Սց./ռեժ./օպեր./կոմպոզ./ հնչ./մոնտ.` Քսավյե Քրիստիան, պրոդ.` Սանդրին Բլեզ, Քսավյե Քրիստիան:

Մի մարդ երկարատև ճանապարհորդությունից հետո վերադառնում է տուն: Բաց պատուհանների վարագույրները ծփում են մեղմ քամուց: Նրա կինը քնած է: Իսկ նա ոչինչ չի ճանաչում այն ամենից, ինչ ժամանակին հարազատ է եղել: Ընդարձակելով պոեզիայի, գիտական ֆանտաստիկայի ու վավերագրական կինոյի սահմանները և Քրիս Մարկերի ու Անդրեյ Տարկովսկու գործերից խիստ տպավորված` նա տվայտանքների մեջ դեգերում է Արալյան ծովի մնացուկներում, որն արդեն գոյություն չունեցող բնապատկերի, աշխարհի և երկրի փախաբերական պատկերն է:

Մրցանակներ
"Scam" մրցանակ (Բելգիայի կինեմատոգրաֆիստների միություն)

Քրիստիան, Քսավյե

Քսավյե Քրիստիան (ծն. 1963)
Բրյունո Դյումոնի և Բենեդիկտ Լիենարի նախկին ասիստենտն է: Նրա գլխավոր բանաստեղծական ֆիլմը` "Կումիսի համը", հիշեցնում է Ալեքսանդր Սոկուրովի գեղագիտական աշխարհը: Կինոնկարը ներկայացվել է ավելի քան քսան փառատոնում և երկու մրցանակի արժանացել: Ցուցադրվել է նաև բելգիական RTBF ազգային ալիքով: "Սպիտակ էգ ուղտը" Քրիստիանը թողարկել է կնոջ` Սանդրին Բլեզի հետ:

Ֆիլմոգրաֆիա
Կումիսի համը (2003), Սպիտակ ուղտը (2006):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation