VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Չորս րոպե

Գերմանիա
2006, 112min.

Պրոդ.` Ալեքսանդրա Քորդես, Մայքե Քորդես, սց./ռեժ./ համապրոդ.` Քրիս Քրաուս, օպեր.` Յուդիթ Քաուֆման, կոմպոզ.` Անետ Ֆոքս, նկ.` Զիլքե Բուր, հնչ.` Անդրեաս Ռուֆթ, մոնտ.` Ութա Շմիդտ:
Դերերում. Մոնիկա Բլայբթրոյ, Հաննա Հերցշպրունգ, Սվեն Փիփիգ, Ռիչի Մյուլեր, Յասմին Թաբաթաբայ:

Դաշնակահարուհի Թրաուդե Քրյուգերը ավելի քան 60 տարի դաշնամուրի դասեր է տալիս կանանց բանտում, կարծես ինքն էլ է ստիպված հատուցել ինչ-որ հանցանքի համար: Մի օր նա հանդիպում է Ջենիին` անմատչելի, անկայուն, կատաղի երիտասարդ կնոջ, որը բանտարկվել է սպանության մեղադրանքով: Սկզբում Թրաուդեն հրաժարվում է մոլեգնորեն դիմադրող աղջկան դասավանդել, մինչև որ լսում է նրա նվագը: Մանկության տարիներին Ջենին օժտված է եղել բացառիկ երաժշտական ձիրքով և հիմա կարող է բանտից դուրս հեշտությամբ մասնակցել դաշնամուրային մրցույթների, եթե միայն չհրաժարվի համագործակցելուց: Ինքն իրեն կործանող կալանավորի և նրա խիստ, պահպանողական ուսուցչուհու միջև կամքերի ճակատամարտ է ծավալվում, կյանքի ու սիրո մենամարտ, որն աղ է լցնում երկու կանանց ծածուկ վերքերին: Խենթ վերջաբանում Ջենին ընդամենը չորս րոպե ունի այնպիսի մի բան անելու համար, որ նույնիսկ Թրաուդեն նրանից չէր սպասի:

Մրցանակներ
Բիբերախի ԿՓ, 2006 (Մեծ մրցանակ, Հանդիսատեսների մրցանակ), Բավարական կինոյի մրցանակաբաշխություն 2007 (Լավագույն դերասանուհի, լավագույն սցենար, VGF-ի մրցանակ), Գերմանական կինոյի մրցանակաբաշխություն, 2007 (Ակնառու խաղարկային ֆիլմ, կնոջ լավագույն գլխավոր դերակատարում), Շանհայի ՄԿՓ ("Ոսկե գավաթ"), Սոֆիայի ՄԿՓ (Լավագույն ռեժիսորական աշխաըտանք, FIPRESCI-ի մրցանակ):

Քրաուս, Քրիս

Քրիս Քրաուս (ծն. 1963, Գյոթինգեն)
Որպես լրագրող և նկարազարդող աշխատելուց հետո ուսանել է Բեռլինի Կինոյի և հեռուստատեսության ակադեմիայում: Բազմաթիվ ֆիլմեր են ստեղծվել նրա սցենարներով, օրինակ` Ռոզա ֆոն Փրաունհայմի "Սեքսի Էյնշտեյնը", Դեթլև Բուքի "Մի փունջ ուրախությունը" և օսկարակիր Պեպե Դանքուարթի "C(r)ook"-ը: Հանդես է եկել նաև որպես վիպասան և դրամատուրգիա դասավանդել տարբեր կինոակադեմիաներում: "Փշրված բաժակը" նշանավորել է նրա դեբյուտը խաղարկային կինոյում` նվաճելով տասն ազգային և միջազգային պարգև, այդ թվում` Բավարական կինոյի երկու մրցանակ, "Գերմանական կինոխցիկ", ինչպես նաև և "Ոսկե կինոխցիկ", որը բաժին է ընկել գլխավոր դերակատար Յուրգեն Ֆոգելին: "Չորս րոպեն" Քրաուսի երկրորդ խաղարկային աշխատանքն է:

Ֆիլմոգրաֆիա
Փշրված բաժակ (2002), Չորս րոպե (2006):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

british-council margaret_mid The European Cultural Foundation