VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Ժամանակներ ու քամիներ

Թուրքիա
2006, 110min.

Պրոդ.` Օմեր Աթայ, սց./ռեժ./մոնտ.` Ռեհա Էրդեմ, օպեր.` Ֆլորա Էրի, կոմպոզ.` Արվո Պյարտ, նկ.` Օմեր Աթայ, հնչ.` Մուրատ Սենուրքմեզ:
Դերերում. Օզկան Օզեն, Ալի Բեյ Քայալի, Էլիթ Իշջան, Բյուլենթ Էմին Յարար, Թաներ Բիրսել, Յիգիթ Օզսեներ, Սելմա Էրգեչ, Թարիք Սոնմեզ:

Լեռներում ծվարած, ծովահայաց փոքրիկ ու աղքատ գյուղ` շրջապատված ձիթենու ծառաստաններով: Գյուղացիները հասարակ ու աշխատասեր մարդիկ են, որոնք մաքառում են դաժան բնական պայմանների դեմ: Նրանք ապրում են բնության ու հողի ռիթմին համապատասխան և գիտեն, որ իրենք ժամանակավոր են այդտեղ: Աղոթքներն օրը բաժանում են հինգ մասի: Մարդիկ այստեղ իրենց սերը կոպիտ են արտահայտում. հայրերը միշտ գերադասում են որդիներից մեկին, իսկ մայրերը` խիստ են դուստրերի հանդեպ: Գլխավոր գործող անձինք են Օմերը, Յակուբը և Յըլդըզը` 12-13 տարեկան երեխաներ: Օմերը` իմամի որդին, ցանկանում է սպանել հորը: Յակուբը սիրահարված է իր ուսուցչուհուն: Մի անգամ տեսնելով, թե ինչպես է հայրը հետևում ուսուցչուհուն, նա էլ Օմարի նման սկսում է մտմտալ իր հորը սպանելու մասին: Յըլդըզը սովորում է և կրում տան բեռը. նա ասես մայր լինի իր մանկահասակ եղբոր համար: "Գաղտնիքները" տղամարդու և կնոջ հարաբերություններում նրա սրտով չեն: Ատելության ու մեղքի միջև խարխափելով` երեխաները կամաց-կամաց հասակ են առնում: Օմերը մտքից հանում է հորը սպանելը. սիրո և ատելության միջև երկփեղկված ` նրան մնում է միայն հուսահատորեն արտասվել:

Մրցանակներ
Ստամբուլի ՄԿՓ, 2006 (Լավագույն թուրքական ֆիլմ, FIPRESCI-ի մրցանակ), Ադանայի "Ոսկե սերմնատուփ" ԿՓ, 2006 (Լավագույն թուրքական ֆիլմ, երկրորդական դերի լավագույն դերասան, ամենախոստումնալից դերասան, ամենախոստումնալից դերասանուհի), Մոնպելյեի Միջերկրածովյան ՄԿՓ, 2006 (ՙՈսկե Անտիգոնեի" հիշատակություն, "Նովա" մրցանակ, Երիտասարդների մրցանակ), Մանհայմ-Հայդելբերգի ՄԿՓ, 2006 (Օպերատորական աշխատանքի հատուկ հիշատակություն), Կինոքննադտների ընկերակցության` թուրքական կինոյի 39-րդ մրցանակաբաշխություն (Լավագույն կինոնկար, լավագույն ռեժիսորական աշխատանք, լավագույն օպերատորական աշխատանք), Վեսուլի Ասիական ՄԿՓ, 2007 (Փարիզի Ասիական ազգային արվեստի թանգարանի "Էմիլ Գիմե" մրցանակ), Նյուրնբերգի Գերմանաթուրքական ԿՓ, 2007 ՉՌեժիսորական աշխատանքի հատուկ հիշատակություն, Երիտասարդական ժյուրիի մրցանակ):

Էրդեմ, Ռեհա

Ռեհա Էրդեմ
1983-ին ընդհատել է ուսումը Ստամբուլի Բոսֆորի համալսարանի պատմության ֆակուլտետում, որպեսզի կինոկրթություն ստանա Փարիզում: Ավարտել է Փարիզի համալսարանի կինոյի բաժինը, նույն համալսրանում ստացել է քանդակագործության մագիստրոսի աստիճան: Իր առաջին լիամետրաժ ֆիլմը` "Օ, լուսին"-ը, նկարահանել է 1989-ին. ֆրանս-թուրքական այս համատեղ արտադրությունը բազմաթիվ մրցանակների է արժանացել: Նրա վերջին ժապավենի` "Ժամանակներ ու քամիներ"-ի համաշխարհային պրեմիերան կայացավ Ստամբուլի 25-րդ ՄԿՓ-ում և ստացավ FIPRESCI-ի ու լավագույն թուրքական ֆիլմի համար նախատեսված մրցանակները: Էրդեմը հանդես է եկել նաև որպես կարճամետրաժ ֆիլմերի և թատերական ներկայացման ռեժիսոր. բեմադրել է Ժան Ժընեի "Սպասուհիները":

Ֆիլմոգրաֆիա
Օ, լուսին (1989), Դենիզ Թուրքուշու (1995), …. (1999), Մայրիկ, ես վախենում եմ (2004), Ժամանակներ ու քամիներ (2006), Հոկտեմբերին` ցանկացած ժամանակ (2006):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

USA Embassy british-council The European Cultural Foundation