VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Թագուհին

Մեծ Բրիտանիա / Ֆրանսիա / Իտալիա
2006, 103min.

Պրոդ.` Էնդի Հարիս, Քրիստին Լանգան, Թրեյսի Սիուորդ, սց.` Փիթեր Մորգան, ռեժ.` Սթիվեն Ֆրիրս, օպեր.` Աֆոնսո Բեատո, կոմպոզ.` Ալեքսանդր Դեպլա, նկ.` Ալան Մաքդոնալդ, հնչ.` Փիթեր Լինդսի, մոնտ.` Լուչիա Ձուկետտի:
Դերերում. Հելեն Միրեն, Ջեյմս Քրոմվել, Ալեքս Ջենինգս, Ռոջեր Ալամ, Սիլվիա Սիմս, Թիմ Մաքմալան, Ռոբին Սոունս:

1977-ի օգոստոսի 31-ին Դիանան` Ուելսի իշխանուհին, ավտովթարից զոհվում է Փարիզում: Չնայած նրա և արքայազն Չարլզի վիճելի ամուսնալուծությանը, Դիանան աշխարհի ամենահայտնի և սիրված կանանցից է, և հանրությունն իսկույն բուռն զեղումներով է արձագանքում նրա մահվանը: Ինչևէ, Դիանայի և Չարլզի ամուսնալուծության խառը հանգամանքների բերումով արքայական ընտանիքի խոսնակներն անվստահ են, թե ինչպես պիտի հրապարակավ ներկայացնել նրա վախճանը: Լրատվամիջոցները ժամանակ չեն կորցնում օգտվելու Բուքինգհեմյան պալատի վարանումից` Դիանային մեծարանքի տուրք մատուցելու համար, և շատերն այդ վարանումը համարում են արքայական ընտանիքին հաճախ վերագրված սառը վերաբերմունքի նշան, ինչն այս դեպքում ընկալվում է որպես Դիանային և նրան սիրող բազմաթիվ մարդկանց հասցված վիրավորանք: Վարչապետ Թոնի Բլերը թագուհու և հասարակության կապերի վերահաս աղետ է տեսնում և սկսում է հորդորել Էլիզաբեթ II-ին հայտարարություն անել զոհված Դիանայի հիշատակին, մի քայլ, որ հակառակ է քչախոս թագուհու բնույթին:

Մրցանակներ
Վենետիկի ՄԿՓ, 2006 (Լավագույն դերասանուհի, լավագույն սցենար Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակ ("Օսկար"), 2006 (Լավագույն դերասանուհի), լավագույն սցենար), Բրիտանական կինոակադեմիայի մրցանակ, 2006 (Լավագույն դերասանուհի, լավագոււյն սցենար), "Ոսկե գլոբուս" (Դրամայի լավագույն դերասանուհի, լավագույն սցենար), "Գոյա" մրցանակ, 2006 (Լավագույն եվրոպական ֆիլմ), Կինոքննադատների ազգային ընկերության մրցանակ, 2006 (Լավագույն դերասանուհի, լավագույն սցենար), "Արբանյակ" մրցանակ, ԱՄՆ, 2006 (Դրամայի լավագույն դերասանուհի, լավագույն բնօրինակ սցենար), Կինոդերասանների գիլդիաjյի մրցանակ, ԱՄՆ (Լավագույն դերասանուհի):

Ֆրիրս, Սթիվեն

Սթիվեն Ֆրիրս (ծն. 1941, Լիչեսթեր, Մեծ Բրիտանիա)
Նախքան արվեստի ասպարեզ մտնելը իրավաբանություն է ուսանել Քեմբրիջի համալսարանում: Լոնդոնի արքայական թատրոնում եղել է ռեժիսոր Լինդսի Անդերսոնի և դերասան Ալբերտ Ֆինիի օգնականը: Կինոյում կարիերան սկսել է որպես ռեժիսոր Կարել Ռայսի ասիստենտ` 1966 -1972 թթ. աշխատելով նրա հետ: 1968-ին կայացել է Ֆրիրսի ռեժիսորական դեբյուտը: Մի քանի հեռուստաֆիլմից հետո նրա վերելքն ապահովել է "Իմ հոյակապ լվացքատունը" (Հանիֆի Քուրեշիի սցենարով): Ֆրիրսը և Քուրեշին կրկին համագործակցեցին լոնդոնցի զույգի անկայուն հարաբերությունների մասին պատմող "Սեմին և Ռոզին անկողին են մտնում" ֆիլմում: Ֆրիրսի հաջորդ երեք ֆիլմերն ամենահաջողն էին նրա կարիերայում: Առաջինը` "Ականջներդ սրիր"-ը, կենսագրական դրամա է անգլիացի հակասական դրամատուրգ Ջո Օրթոնի մասին. Մեկ տարի անց "Վտանգավոր կապերը", ըստ Շոդերլո դը Լակլոյի վեպի` Ջոն Մալկովիչի և Գլեն Քլոուզի մասնակցությամբ, լավագույն ռեժիսորական աշխատանքի համար ներկայացվեց Բրիտանական կինոակադեմիայի մրցանակին և մի շարք միջազգային մրցանակների արժանացավ: Ֆրիրսին ավելի մեծ միջազգային ճանաչում բերեց "Խաբեբաները", որը լավագույն ռեժիսորական աշխատանքի համար առաջադրվեց "Օսկարի": 2002-ին ասպարեզ հանեց իր լավագույն ֆիլմերից մեկը` "Կեղտոտ հմայքները" դրամատիկ թրիլերը` Լոնդոնում աշխատող և գոյատեւող ապօրինի գաղթականների մասին: 2003-ին ևս մեկ անգամ ֆիլմ նկարահանեց Բրիտանական հեռուստատեսության համար. "Գործը" քաղաքական դրամա է, որը պատմում է, թե ինչպես Թոնի Բլերն անցավ Լիբերալ կուսակցության գլուխ:

Ֆիլմոգրաֆիա
Այրում (1968), Խուզարկուն (1971), Անիծված երեխաներ (1979), Հարվածը (1984), Իմ հոյակապ լվացքատունը (1985), Ականջներդ սրիր (1987), Սեմին եւ Ռոզին անկողին են մտնում (1987), Վտանգավոր կապեր (1988), Խաբեբաները (1990), Մերի Ռայլի (1996), Կրպակը (1996), Հայ-Լո երկիրը (1998), Անհուն հավատարմություն (2000), Լիամ (2000), Կեղտոտ հմայքներ (2002), Տիկին Հենդերսոնը ներկայացնում է (2005), Թագուհին (2006):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

margaret_mid british-council The European Cultural Foundation