VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Խնամազուրկ երեխաները

Իսպանիա / Պերու / Գվատեմալա
2006, 50min.

Պրոդ.` Անդրես Տորրես, Խուլիո դե լա Պարրա, սց./ռեժ.` Մարսելո Բուկին, օպեր.` Ենս Հիլգենդագ, հնչ.` Դիեգո Մարտինես, մոնտ.` Խուան Լեգիսամոն:

Ֆիլմը պատկերում է Պերուի մայրաքաղաք Լիմայի փողոցներում ապրող երեխաների դաժան կյանքը, որոնք մուրում են, թմրադեղեր օգտագործում և գողություն անում` պայքարելով գոյատևելու համար: Կռիվների, ոստիկանական ստուգայցերի և վիճաբանությունների մեջ ֆիլմը նկարահանելիս անձնակազմը ևս կատաղի հրոսակախմբերի ֆիզիկական անարգանքի զոհն է զգացել իրեն:

Մրցանակներ
Կարաֆիլմ փառատոն (Լավագույն վավերագրական կինոնկար):

Բուկին, Մարսելո

Մարսելո Բուկին (ծն. Բուենոս Այրես)
Գերազանցությամբ ավարտել է Կատալոնիայի Կինեմատոգրաֆիական ուսումնասիրությունների կենտրոնը (Բարսելոն), որտեղ կինոռեժիսուրա է ուսանել: Հետազոտել և նկարահանել է Եվրոպայի, Միջին Արևելքի, Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի տարբեր մշակույթների պատկանող մարդկանց ամենօրյա կյանքը: Իսպանիայում այլևայլ կարճամետրաժ ժապավեններ նկարահանելուց հետո եղել է "Նեպալի երեխաները" ֆիլմի տնօրենը, մի ֆիլմ, որ 2004-ին արժանացավ "Գոյա" մրցանակի ("Օսկարի" իսպանական տարբերակը)` որպես լավագույն վավերագրական կինոնկար:
Այժմ Բուկինն աշխատում է իր հայրենիքի` Արգենտինայի սոցիալ-տնտեսական ճգնաժամի մասին պատմող լայնամետրաժ վավերագրական ֆիլմի վրա:

Ֆիլմոգրաֆիա
Փողոցում (2000), Ցավ (2000), Զգացմունքներ (2001), Սուտ (2002), Երեխաների պատմություններ (2003-2005), Լարայի վարսավիրանոցը (2005), Տենչանք (2005), Հաց (2006), Տիտիկակայի մաուրիները (2006), Հրեշտակի հուրը (2006),), Լիմայի փողոցները (2006), Բարի գալուստ Պոպտուն (2006):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Moscow Cinema The European Cultural Foundation