VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Այդ ամենի տնօրենը

Դանիա / Շվեդիա / Իտալիա / Ֆրանսիա
2006, 98min.

Պրոդ.` Մետա Լուիզե Ֆոլդագիր, Սիգնե Ենսեն, Վիբեկե Վինդելյով, սց./ռեժ.` Լարս ֆոն Թրիեր, օպեր.` Լարս ֆոբ Թրիեր, Մոլի Մալենե Ստենսգորդ, հնչ.` Քրիստիան Էյդնես Անդերսեն, մոնտ.` Մոլի Մառլենե Ստենսգորդ:
Դերերում. Ենս Ալբինուս, Պետեր Գանցլեր, Ֆրիդրիկ Թոր Ֆրիդրիքսոն, Բենեդիկտ Էռլինգսոն, Իբեն Եյլե:

Այս սև կատակերգությունը պատմում է տեղեկատվական տեխնոլոգիաների մի ընկերության տիրոջ մասին, որը ծառայողների խնդիրներին բախվելիս ինչ-որ մեկի թիկունքում թաքնվելու համար իր ձեռնարկության սկզբնավորման շրջանում գլխավոր տնօրենի կերպար է հորինում: Սխեման զարմանալիորեն երկար է գործում, բայց երբ գալիս է ձեռնարկությունը վաճառելու ժամանակը, մեծ խնդիրներ են ծագում. ապագա գնորդները պնդում են, թե միայն գլխավոր տնօրենի հետ անձամբ կբանակցեն: Ձեռնարկատերը, այսպիսով, ստիպված է շարունակել խաբեությունը` մի ձախողակ դերասանի վարձելով, որը պետք է մարմնավորի ղեկավարին: Ֆոն Թրիերն այս ֆիլմում նոր կինոարտահայտչաձևի է դիմել` Automavision-ին. նկարահանումը կատարվել է յուրատեսակ ավտոմատ խցիկով, որն ընտրում է կադրերը: Ֆոն Թրիերի համար սա դարձել է ռեժիսորական աշխատանքի հանդեպ իր մոտեցումը "կարգի բերելու" և կինոնկարահանման սերը վերագտնելու միջոց:

Թրիեր, Լարս ֆոն

Լարս ֆոն Թրիեր (ծն.1956, Կոպենհագեն)
Ազգանվան "ֆոն" մասնիկն ընդունել է Դանիական կինոդպրոցում ուսանելիս, որն ավարտել է 1983-ին "Ազատագրման պատկեր" կարճամետրաժով: Հաջորդ տարի ֆիլմը Մյունխենի ՄԿՓ-ում ճանաչվել է լավագույն կինոնկար: Ֆոն Թրիերի իսկական վերելքը նշանավորեց "Քրեական տարրը"` հոգեբանական թեմայով մի էքսպրեսիոնիստական, դեղնագույն ու պոստմոեդռնիստական կինոնկար, որը Կաննի ՄԿՓ-ում արժանացավ Տեխնիկական մեծ մրցանակին: "Տեխնիկական տարրին" հաջորդեց "Համաճարակի" տապալումը 1987-ին, բայց ֆոն Թրիերը 1991-ին կինո վերադարձավ "Եվրոպա" ֆիլմով, որը Կաննի փառատոնում նվաճեց Ժյուրիի մրցանակը, Տեխնիկական մեծ մրցանակը և պարգևատրվեց ստեղծագործական ներդրման համար: Կինոնկարը, որի գործողությունը ծավալվում է Գերմանիայում, հետաղետային ֆիլմի վառ օրինակ է` իր հիպնոտիկ ճարտարապետությամբ և մարդկային բարոյականության, պատասխանատվության ու սիրո արծարծումներով: Ինչևէ, թերևս հաջորդող գործերի համար է, որ ֆոն Թրիերին կմտապահեն: "Ճեղքելով ալիքները" ֆիլմը, որի համար նա արժանացավ Կաննի Ժյուրիի մրցանակին, ռեժիսորի ձեռնարկած եռերգության առաջին կինոնկարն է, որի կենտրոնում կնոջ կերպար է: Սա երևի աշխարհի ամենահուզիչ կինոնկարներից մեկն է, որի ավարտից հետո բոլորի աչքերն արցունքոտվում են, և հանդիսատեսը հասկանում է, որ սերը, իսկապես, ամենամեծ ուժն է: "Խավարում պարողը" մելոդրամ արևելաեվրոպուհու մասին. նա տառացիորեն ամեն ինչ զոհաբերում է որդուն աչքերի այն հիվանդությունից փրկելու համար, որից ինքն է տառապում և այդպես կուրանում: Այս ֆիլմը աշխարհի առաջին կինոնկարներից մեկն է, որ նկարահանվել է ամբողջովին թվային տեխնիկայով: Հերսուհու` Սելմայի դերակատարուհին, իսլանդացի հռչակավոր երգչուհի Բյորքն է, որը հեղինակել է և ֆիլմի ամբողջ երաժշտությունը: 2000-ին "Խավարում պարողն" արժանացավ Կաննի "Ոսկե արմավենու ճյուղին": Եթե ֆիլմերի համար ֆոն Թրիերին չմտապահեն, ապա կհիշեն "Թագավորություն" հեռուստասերիալի համար, որտեղ նա իր կինոոճը միահյուսել է ուրվականների, Աստծու և սատանայի մասին պատմող դեյվիդլինչյան սյուրռեալիստական պատմության հետ: "Թագավորությունն" էր, որ ֆոն Թրիերի անունը հանրահայտ դարձրեց բոլոր դանիացիների ընտանիքներում: Պրոդյուսեր Պետեր Օլբեք Ենսենի հետ Լարս ֆոն Թրիերը տնօրինում է "Zentropa Enterprizes" կինոնընկերությունը, որը թողարկում է նրա, ինչպես և շատ ուրիշների ֆիլմերը:

Ֆիլմոգրաֆիա
Ուղևորություն դեպի Դդումների երկիր (1967, կ/մ), Գիշեր, գանձ (1968, կ/մ), Մահացու ձանձրալի փորձ (1969, կ/մ), Շախմատ (1969, կ/մ), Ինչու± փորձես խուսափել այն բանից, ինչից գիտես, որ չես կարող խուսափել (1970, կ/մ), Ծաղիկ (1971, կ/մ), Խոլորձների պարտիզպանը (1977, կ/մ), Երանելի Մանթը (1979, կ/մ), Ցայգերգ (1980, կ/մ), Վերջին մանրամասնը (1981, կ/մ), Ազատագրման պատկեր (1982,), Քրեական տարր (1984), Համաճարակ (1987), Մեդեա (1988, հ/ֆ), Եվրոպա (1991), Ուսուցչանոց (1994, հ/ս, 6 մաս), Թագավորություն (1994, մինիսերիալ), Ճեղքելով ալիքները (1996), Թագավորութուն II (1997, մինսերիալ), Ապուշները (1998), Դ օր (2000, հ/ֆ), Դ օր. Լիզե (2000, հ/ֆ), Խավարում պարողը (2000), Դ օր. ավարտված ֆիլմը (2001, հ/ֆ), Դոգվիլ (2003), Հինգ խոչընդոտ (2003), Մանդերլեյ (2005), Այդ ամենի տնօօրենը, 2006), Ամեն մեկին` իր կինոն ( "Զբաղմունքներ" նովելը, 2007):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo The European Cultural Foundation