Արտաքսում Ռուսաստան 2007, 150min.
Պրոդ.` Դմիտրի Լեսնևսկի, սց.` Օլեգ Նեգին, Անդրեյ Զվյագինցև (Արտյոմ Մելքումյանի մասնակցությամբ, ըստ Վիլյամ Սարոյանի "Ծիծաղելի բան" վիպակի), ռեժ.` Անդրեյ Զվյագինցև, օպեր.` Միխայիլ Կրիչման, կոմպոզ.` Անդրեյ Դերգաչով, Արվո Պյարտ, նկ.` Անդրեյ Պոնկրատով, հնչ.` Անդրեյ Դերգաչով, մոնտ.` Աննա Մասս:
Դերերում. Կոնստանտին Լավրոնենկո, Մարիա Բոննեվի, Ալեքսանդր Բալուև, Մաքսիմ Շիբաև, Կատյա Կուլկինա, Դմիտրի Ուլյանով, Ալեքսեյ Վերտկով:
Ամուսինը, կինն ու երկու երեխան` տղան և աղջիկը, արդյունաբերական քաղաքից գալիս են գյուղ, ամուսնու ծննդավայրը` նրա հին հայրական տանը մնալու: Ի հակադրություն նախկին միջավայրի (քաղաքի, որ ուրախությամբ է լցնում հերոսների հարաբերություները, հարթում սուր եզրերը և նույնիսկ երջանկության ու սիրո որոշակի պատրանք ստեղծում), նոր միջավայրը Բնությունն է: Սա ապշեցուցիչ զառիթափ բլուրների, նախապատմական ծովի հատակի և բերրի հողի միջավայրն է, որոնք աչքից ընկած ավերակների են վերածվել: Տխուր է, թեկուզև` վեհ: Ձևացում չկա: Եվ դա մեծ զոհաբերություն կպահանջի: Ոչ ոք չի բռնի որդու դեմ հոր բարձրացրած ձեռքը: Աղաղակող ձայնը չեն լսի: Որդուն գառը չի փոխարինի: Դանակ բարձրացնողը ականջներ ունի, որ չեն լսում, աչքեր, որ չեն տեսնում և սիրտ, որ չի զգում: Բայց նրա հավատը մարդու հպարտության "օրենքի" նկատմամբ զորեղ է ու անսպառ, այնքան զորեղ, որքան նրա զղջումը: Սերմը ցանված է, և դրան պիտի բերքը հետևի: Ֆիլմը բոլորիս` բարի, գեղեցիկ մարդկանց մասին է` անհուսության ողբերգական հանգամանքներում:
Մրցանակներ
Կաննի ՄԿՓ, 2007 (Լավագույն դերասան):
| Զվյագինցև, Անդրեյ Անդրեյ Զվյագինցև (ծն. 1964, Նովոսիբիրսկ)
Թատերական ուսումնարանն ավարտելուց հետո աշխատել է թատրոնում: 1986-ին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ավարտել է Պետական թատերական ինստիտուտի դերասանական բաժինը: Այնուհետև որպես դերասան մասնակցել է անկախ թատերական ծրագրերի և նկարահանվել մի քանի ֆիլմում: 2000-ին առաջին անգամ հանդես է եկել որպես հեռուստատեսային ռեժիսոր` երեք մաս նկարահանելով Ren TV-ի "Սև սենյակ" սերիալի համար: "Վերադարձը"` նրա կինառաջնեկը, Վենետիկի ՄԿՓ-ում արժանացավ երկու "Ոսկե առյուծի"` իբրև լավագույն կինոնկար և լավագույն դեբյուտ: Ֆիլմն ավելի քան 40 միջազգային պարգև նվաճեց, այդ թվում` Եվրոպական կինոակադեմիայի` Ֆասբինդերի անվան "Հայտնություն" մրցանակը, Ռուսաստանի կինոակադեմիայի "Ոսկե արծիվը"` որպես լավագույն կինոնկար և լավագույն օպերատորական աշխատանք, ներկայացվեց "Ոսկե գլոբուսի" և "Սեզարի"` "լավագույն արտասահմանյան կինոնկար" անվանակարգում, արժանացավ Շվեդական կինոինստիտուտի մրցանակին և BBC-ի Համաշխարհային կինոյի մրցանակին նույն անվանակարգում, ինչպես նաև FIPRESCI-ի մրցանակին` Փալմ Սփրինգսի ՄԿՓ-ում:
Ֆիլմոգրաֆիա
Սև սենյակ (հ/ս, 3 դրվագ. "Բուսիդո", "Խավար", "Ընտրություն", 2000), Վերադարձ (2003), Արտաքսում (2007):
|