Ծիծեռնակները վերադարձել են Ռուսաստան 2006, 90min.
2006, Ռուսաստան , 90 րոպե, խաղ.
Պրոդ./ռեժ.` Ասլան Գալասով, սց.` Իռլան Խուգաև, Ասլան Գալասով, օպեր.` Լեոնիդ Դերյագին, Աննա Զաբլուդովսկայա, կոմպոզ.` Շիրվանի Չալաև, հնչ.` Ալեքսանդր Կամալդինով, նկ.` Տիգրան Կաիտմասով, մոնտ.` Օլգա Շևչենկո, Վիտալի Զիխլինսկի: Դերերում. Իռլան Խուգաև, Արթուր Խատագով, Վյաչեսլավ Գուրիև:
Ֆիլմի վրա զգալի է դեկադենտական գրական ավանդույթի, մասնավորապես այնպիսի գրքերի ազդեցությունը, ինչպիսիք են Սթիվենսոնի "Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը" և Օսկար Ուայլդի "Դորիան Գրեյի դիմանկարը՚: Ֆիլմի գլխավոր հերոսը գրականության դասախոս է համալսարանում և միաժամանակ` թունդ թմրամոլ, քաղաքային հատակի բնակիչ Հերոսն ինքն է իր պատմությունն անում: Նրա գրական զեղումները քնարականություն և օրագրային անմիջականություն են հաղորդում պատմությանը, իսկ գիտական մտածելակերպը` վավերագրական անաչառություն: Սա մի ախտի պատմություն է, որ ներկայացնում է ինքը` ախտահարվածը:
| Գալասով, ԱսլանԱսլան Գալասով (ծն.` 1967, Վլադիկավկազ)
Ավարտել է Գրականության ու լեզվաբանության պետական համալսարանը: Հետագայում սովորել է Մոսկվայի պետական համալսարանում, ապա` Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում, որտեղ ստացել է արվեստի և գրականության մագիստրոսի աստիճան: Մասնակցել է կինոյի տեսության և իտալական ու ֆրանսիական կինոյին վերաբերող դասընթացների: Ընդունվել է Մոսկվայի կինոինստիտուտ (ՎԳԻԿ): |