VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Ջնջվող ծեսեր

Հնդկաստան
2005, 105min.

Պրոդ./սց./ռեժ./մոնտ.` Ռամչանդրա Փի էն, օպեր.` Սամիր Մահաջան, հնչ.`Սանտոշ Կումար:
Դերերում. Սուբհաշ Պադիուալ, Բոջա Շեթթի, Սուջաթա Մուդրադի, Սաիկրիշանա Կուդլա, Աշա Մարնադ, Գոպալ Մ. Մոհանդաս, Ջագաթպալ:

Հնդկաստանի գհուղական հարավում ապրող ընտանիքը հասկանում է, որ ֆեոդալական կենսակերպը ավարտին է մոտենում, երբ ընտանիքի անդամներից մեկի մահվան ծիսակատարությունը չի հաջողվում այն ձևով կատարել, ինչպես, սովորաբար, արվել է ժամանակին:

Մրցանակներ
Ասիական ֆիլմերի Osean Cinefan փառատոն, Նյու Դելի, 2006 (Լավագույն հնդկական կինոնկար):

Փի Էն, Ռամչանդրա

Ռամչանդրա Փի Էն
Պունայի կինոյի և հեռուստատեսության ինստիտուտի` Հնդկաստանի առաջին կինոդպրոցի շրջանավարտն է: 1991-ին ավարտելով ռեժիսորական և սցենարական բաժինները` սկսել է վավերագրական ֆիլմեր, կարճամետրաժ ժապավեններ և հեռուստահաղորդումներ նկարահանել Մումբեյում (Հնդկաստան):

Ֆիլմոգրաֆիա (ընտրանի)
Դյուրաբորբոք մարդը (1991), Սարվոդայասրամա (1998), Սիրիի փառատոն (1999), Ձայներ փոքրիկ Տիբեթից (2000), Սուրաբhի (1991-2000), Մեղմորեն հոսանքն ի վար (2001), Պարոն, պարոն (2001), Բանջարայի իմ օրագիրը (2002), Կումարապարկ (2002), Վիրուս թիվ 1 (2003), Տեր և տիկին 55, Ռամչանդ Յավաթմալ Տիրուչինապալլի Ազամգհարի սրտի խռովքը (2004), Սա ինչպե՞ս է (2004), Անհաշտ (2004), Ջնջվող ծեսեր (2005), Թույլ հոգիներ, դատարկ աթոռներ, փորձության ժամանակներ (2006):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

USA Embassy Printinfo The European Cultural Foundation