VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Հեգիր անունդ

Ուկրաինա / ԱՄՆ
2006, 90min.

Սց./ռեժ.` Սերգեյ Բուկովսկի, օպեր.` Ռոման Ելենսկի, Վլադիմիր Կուկորենչուկ, հնչ.` Իգոր Բարբա, մոնտ.` Անտոն Գոյդա, պրոդ.` Սթիվեն Սփիլբերգ, Վիկտոր Պինչուկ:

Մի խումբ տղամարդիկ և կանայք հաղորդակից են դարձնում իրենց փորձառությանը, և մենք հնարավորություն ենք ստանում մի հայացք գցելու այսօրվա Ուկրաինային. էթնիկ ստերոտիպերը շարունակում են գոյատևել, իսկ հետսովետական հասարակությունը գործ ունի մի խնդրի հետ, թե ինչպես անմահացնի այն վայրերը, որտեղ տասնյակ հազարավոր հրեա ընտանիքներ և այլք մահապատժի են ենթարկվել ու թաղվել ընդհանուր գերեզմաններում:

Բուկովսկի, Սերգեյ

Սերգեյ Բուկովսկի (ծն. 1960, Բաշկիրիա)
1960-ին ծնողները` կինոռեժիսոր Անատոլի Բուկովսկին և դերասանուհի Նինա Անտոնովան, տեղափոխվել են Կիև: Ռեժիսուրա է ուսանել Կիևի Կարպենկո-Կարիի անվ. պետական թատերական ինստիտուտի կինոյի բաժնում (Վլադիմիր Նեբերայի արվեստանոց), ապա` ավելի քան 10 տարի աշխատել Ուկրաինայի վավերագրական ֆիլմերի ստուդիայում: 1995-1998 թթ. գլխավորել է Internews Network Ukraine-ի հեռուստատեսային և վավերագրական կինոնկարների բաժինը: «Վաղը տոն է» 20-րոպեանոց ֆիլմը մասնագիտական ճանաչում բերեց նրան և հաջողություն հանդիսասրահում: 25-ամյա կինոկարիերայի ընթացքում 50-ից ավելի վավերագրական և խաղարկային ֆիլմեր է նկարահանել: Դրանց մի մասը մրցանակների է արժանացել հեղինակավոր կինոփառատոներում: Այդ ֆիլմերի թվում են «Վաղը տոն է»-ն, «Տանիքը», «Տեղաբաշխումը», «Գծիկը», «Դեպի Բեռլին»-ը, «Վիլեն Կալյուտա. իրական լույս»ը, «Կարմիր հողը» և «Պատերազմ. ուկրաինական հաշիվ» 9-մասանոց վավերագրական շարքը, որին շնորհվել է Ուկրաինայի` Տարաս Շևչենկոյի անվ. պետական մրցանակ (2004): Բուկովսկու վերջին աշխատանքներից մեկը ևս` «Հեգիր անունդ» վավերագրական ֆիլմը` Ուկրաինայում իրագործված Ողջակիզման մասին, հաջողության արժանացավ: 2008-ից Ուկրաինայի ժողովրդական արտիստ է:

Ֆիլմացանկ (ընտրանի)
Մանկության տունը (1982), Վաղը տոն է (1987), Երազ (1988), Մութ գիշեր էր… (1989), Տանիքը (1990), Տեղաբաշխում (1992), Գծիկը (1992), Բնանկար: Դիմանկար: Նատյուրմորտ (1993) Դեպի Բեռլին (1995), Օտարության տասը տարի (1996), Երկխոսություն դարավերջին (1999), Կամուրջ (1999), Վիլեն Կալյուտա. իրական լույս (2000), Կարմիր հողը (2001), Պատերազմ. ուկրաինական հաշիվ (2003, հ/ս), Հեգիր անունդ (2006), Ողջերը (2008):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

USA Embassy The European Cultural Foundation