Առաջին սիրո երգը Հայաստան 1958, 100min.
Սց.` Ժ.Հակոբյան, Յա.Վոլչեկ, ռեժ.` Յու.Երզնկjան, Լ.Վաղարշյան, օպեր.` Ա.Ջալալյան, նկ.` Վ.Պոդպոմոգով, կոմպոզ.` Ա.Բաբաջանյան, Ղ.Սարյան, հնչ.` Ն.Ջալալյան, մոնտ.` Վ.Հայկազյան, տնօրեն` Ա.Դիլանյան:
Դերերում. Խ.Աբրահամյան (Արսեն), Հ.Ներսիսյան(Վարունց), Վ.Iաղարշյան (Մելջք-Նուբարյան), Ե.Սուդակովա (Ռուզաննա), Ս.Սոկոլովսկի (Վարուժան), Օ.Գուլազյան (Վարդուշ), Տ.Լանտո-Քիմանյան (Օֆելիա), Ն.Տեր-Սեմօոնով, Վ.Միրիջանյան, Ա.Սողոմոնյան, Լ.Գրիկուրով, Ա.Սելիմխանով, Գ.Գեն, Ա.Մարտիրոսյան :
Հաջողությունը շփացնում է տաղանդավոր երգչին, նա նույնիսկ կորցնում է սիրած կնոջը:
| Երզնկյան, ՅուրիՅուրի Երզնկյան
Ծնվել է 1922-ին Թբիլիսիում, մահացել՝ 1996-ին Մոսկվայում, թաղված է Երևանում:
1934-1942 թթ. նկարիչ է եղել Երևանի պետական թատրոնում: 1940-1941 թթ. փորձաշրջան է անցել Մոսկվայի Վախթանգովի դրամատիկական թատրոնում: 1941-1943 թթ. Երևանի "Սատիրայի պատուհանի" ռեժիսոր է եղել: 1943-ից աշխատել է "Հայֆիլմ" կինոստուդիայում նախ՝ որպես նկարիչ, ապա՝ ռեժիսոր: 1946-1947 թթ. սովորել է Մոսկվայի ռեժիսորական դասընթացում (Ռ. Սիմոնովի արվեստանոց): 1948-1949 թթ. ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) բարձրագույն ռեժիսորական դասընթացը (Մ. Ռոմմի արվեստանոց): 1952-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը:
Ֆիլմոգրաֆիա
Սոցիալիստական Երևանի ճարտարապետությունը (1952), Անասնաբույծների նվաճումները (1952), Հասցեատիրոջ նվաճումները (1955), Հովազաձորի գերիները (1956), Առաջին սիրո երգը (1958), Իմ ընկերոջ մասին (1958), Մեր թաղի ձայները (1960), Փառքի օղակներ (1962), Դժվար անցում (1964), Եթե գաք մեզ մոտ՝ Հաղպատ (1964), Ապրում էր մի մարդ (1968), Երգում է Ռոզի Արմենը (1968), Կամուրջներ մոռացության վրայով (1969), Խաթաբալա (1971), Հայակական որմնանկարներ (1972), Երկուսից մինչև ութը (1972), Այս կանաչ-կարմիր աշխարհը (1975), Դմիտրի Նալբանդյան. նկարիչ, քաղաքացի (1977), Սգավոր ձյունը (1978), Գոտեմարտ (1982), Ո՞ւր ես գնում զինվոր (1985), Հրաժեշտի յոթ նամակ (1987): |