Լարի վրա Կանադա / Նորվեգիա 2006, 70min.
Սց./ռեժ./օպեր.հնչ,/ մոնտ.` Պետր Լոմ, կոմպոզ.` Ռեշիդե Դաութ, պրոդ.` Թորսթեյն Գրուդե:
Չինաստանի Սինցզյան գավառը աշխարհի ամենավատ վայրերից մեկն է, եթե բանը վերաբերում է մարդու իրավունքների ոտնահարմանը: Մահմեդական ույղուրները մշտապես ճնշվում են: Անվազն 10 հազարը բանտարկված են անջատողականության կասկածանքով, հարյուրավորներն էլ պատժվել են: Ֆիլմը ներկայացնում է պետական որբանոցում գտնվող չորս երեխայի, որոնք սովորում են ույղուրական հինավուրց ավանդույթը` դաուազ, ասել է, թե` լարախաղացություն:
Մրցանակներ
"Watch Doc" մրցանակ (Watch Docs, Վարշավա, 2006), Մեծ մրցանակ (Չիկագոյի վավերագրական ֆիլմերի ՄԿՓ, 2007):
| Լոմ, Պետր Պետր Լոմ (ծն. 1968, Պրահա)
Մեծացել է Կանադայում և 1997-ին` ավարտել Հարվարդի համալարանը որպես քաղփիլիսոփայության մասնագետ: 2004-ին հրաժարվել է համալսարանական կարիերայից` ամբողջովին կինովավերագրությանը նվիրվելու համար:
Ֆիլմացանկ
Հարս փախցնելու սովորույթը Ղրղզստանում (2004), Ձիգ լարի վրա (2006), Նամակներ նախագահին (2009):
|