VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Խաղից դուրս

Իրան
2006, 93min.

Պրոդ./ռեժ./մոնտ,` Ջաֆար Փանահի, սց.` Ջաֆար Փանահի, Շադեմեր Ռաստին, օպեր.` Մահմուդ Կալարի, կոմպոզ.` Յուվալ Բարազանի, Կորոշ Բոզորգպուր, նկ.` Իրաջ Ռամինֆար, հնչ.` Նեզմոդդին Կիայե:
Դերերում. Սիմա Մոբարաք Շահի, Սաֆար Սամանդար, Շայեստե Իրանի, Մ. Խեյրաբադիմ Իդա Սադեղի, Գոլնազ Ֆարմանի, Մահնազ Զաբիհի, Նազանին Սեդիղզադե, Մ. Խեյմե Կաբուդ, Մոհսեն Թանաբանդե, Ռեզ Ֆարհադի:

Ո՞վ է տարօինակ պատանին, որ սուսուփուս նստած է ֆուտբոլային խաղի գնացող գոռգռան երկրպագուներով լի ավտոբուսի անկյունում: Փաստորեն այդ տղան կերպարանափոխված աղջիկ է: Նա միայնակ չէ, Իրանում կանայք էլ են ֆուտբոլ սիրում: Խաղից առաջ "տղան" ձերբակալվում է ստուգման կետում և տեղափոխվում հենց մարզադաշտին կողքին գտնվող մեկուսարան` տղամարդու պես հագնված մի խումբ այլ կանանց հետ: Խաղից հետո բոլորը կհանձնվեն բարքերի ոստիկանությանը: Բայց դրանից առաջ նրանք տանջվում-տապակվում են առանց խաղը տեսնելու` միայն բացականչություններն ու գոչյունները լսելով: Ավելին, ստիպված են ականջ դնել մի զինվորի "ռեպորտաժը՚, որը ֆուտբոլից ոչինչ չի հասկանում: Ինչևէ, աղջիկները անձնատուր չեն լինում: Նրանք ամեն մի հնարք գործի են դնում խաղը տեսնելու համար:

Մրցանակներ
Բեռլինի ՄԿՓ, 2006 ("Արծաթե արջ" մրցանակ), Լյուբլյանայի ՄԿՓ (Amnisty International-ի կինոմրցանակ):

Փանահի, Ջաֆար

Ջաֆար Փանահի (ծն. 1960, Միանե, Իրան)
Ջաֆար Փանահիի կինոն հաճախ բնորոշում են որպես իրանական նեոռեալիզմ: Անկախ այն բանից, թե նրա վառ ստեղ]ագործությունը ինչպես է բնութագրվում, Փանահիի ֆիլմերի բացառիկ մարդասիրությունը անկարելի է ժխտել: Նրա կինոն քաղաքային է, արդիական և մարդկային կեցության մանրամասներով հարուստ: Իրանցի մի խումբ ժամանակակից կանանց սոցիալական երկընտրանքի մասին պատող խռովալի դրաման FIPRESCI-ի կողմից համարվեց "Տարվա կինոնկարը" և տեղ գրավեց աշխարհի քննադատների կազմած լավագույն ֆիլմերի տասնյակում: Փանահիի անդրանիկ աշխատանքը 1995-ին ստեղծված "Սպիտակ փուչիկն" է: Դրանից առաջ նա վավերագրական ու խաղարկային կարճամետրաժ ֆիլմեր է նկարահանել և որպես ռեժիսորի ասիստենտ աշխատել, ընդ որում` Աբաս Քիառոստամիի "Ձիթենիների միջով" կիոնկարում, որն էլ առաջ մղեց նրա կարիերան: Փանահին իր առաջին ֆիլմը մկարահանել է Քիառոստամիի սցենարով: "Սպիտակ փուչիկը" արժանացավ Կաննի փառատոնի "Ոսկե կինոխցիկին՚, ինչպես նաև այլևայլ փառատոնային պարգևների: Այն դեռատի աղջկա արկածների պատմությունը, որն ուզում է Ամանորին երջանկություն բերող ոսկե ձկնիկ գնել, նշանավորեց նոր կինոտաղանդի հայտնությունը: Փանահիի "Հայելին" ստացավ Լոկառնոյի ՄԿՓ-ի "Ոսկե ընձառյուծը՚` հաստատելով երիտասարդ ռեժիսորի հեռանկարայնությունը: "Բոսոր ոսկին" 2003-ին ընդգրկվեց Կաննի "Հատուկ հայացք" ծրագրում և նվաճեց Ժյուրիի մրցանակը: Որպես լավագույն կինոնկար` ֆիլմը մի շարք մրցանակներ շահեց և քննադատների հիացական արձագանքին արժանացավ:

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation