VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Ես սիրված լինելու համար չեմ այստեղ

Ֆրանսիա
2005, 93min.

Պրոդ.` Միլենա Պոյլո, Ժիլ Սակյուտո, սց.` Ստեֆան Բրիզե, Ժուլիետ Սալ, ռեժ.` Ստեֆան Բրիզե, օպեր.` Կլոդ Գարնյե, կոմպոզ.` Քրիստոֆ Հ. Մյուլեր, Էդուարդո Մակարով, նկ.` Վալերի Սարաջյան, հնչ.` Քսավյե Գրիետ, մոնտ.` Անն Կլոց:
Դերերում. Պատրիկ Շենե, Անն Կոնսինյի, Ժորժ Ուիլսոն, Լիոնել Աբելանսկի, Սիրիլ Կուտոն, Ժնըվյեվ Մնիշ, Էլեն Ալեքսանդրիդիս, Անն Բենուա:

55-ամյա դատական կատարածու Ժան-Կլոդ Դելսարը ուզում է երջանիկ լինել, բայց կարծես անկարող է դրան հասնել: Նա մշտապես տխուր-տրտում է` իր կյանքը պարզապես ձախողումների շարան համարելով. ընտանեկան կյանքն ավարտվել է ամուսնալուծությամբ, հարաբերությունները միակ որդու հետ սառն են ու մակերեսային, և ի հավելումն` նա համոզված է, որ ծեր, մռայլ հայրը երբեք էլ չի սիրել իրեն: Մի օր Ժան-Կլոդը որոշում է հաճախել տանգոյի այն նոր դպրոցը, որն իր գրասենյակի դիմաց է: Այնտեղ նա հանդիպում է Ֆրանսուազին` 36-ամյա մի կնոջ: Ֆրանսուազը նույն հոգեվիճակում է: Ավելի լավ է նրանք ուղղակի չառնչվեն մեկմեկու հետ, բայց երկուսն էլ հասկանում են, որ սա թերևս իրենց վերջին հնարավարությունն է:

Մրցանակներ
Սան-Սեբաստիանի ՄԿՓ, 2005 (CEC-ի մրցանակ` լավագույն կինոնկարի համար):

Բրիզե, Ստեֆան

Ստեֆան Բրիզե (ծն. 1966, Ռեն, Ֆրանսիա )
1993-ին նկարահանել է իր առաջին կարճամետրաժը` "Կապույտ ափսոսանք", որն արժանացել է Կոնյակի կինոփառատոնի Գլխավոր մրցանակին: Երկրորդ կարճամետրաժը` "Հետևող աչքը", մրցանակներ է շահել մի քանի ֆրանսիական փառատոներում: Առաջին խաղարկային կինոնկարը` "Քաղաքների լազուրը", ընդգրկվել է Կաննի "Ռեժիսորների շաբաթ" ծրագրում և Դովիլի կինոփառատոնում` մրցանակ նվաճել լավագույն սցենարի համար:

Ֆիլմոգրաֆիա
Կապույտ ափսոսանք (1933, կ/մ), Հետևող աչքը (1996, կ/մ), Քաղաքների լազուրը (1999), Գեղեցիկ ակնթարթ (2004, վավեր.), Երազուն կյանք (2005, կ/մ), Ես սիրված լինելու համար չեմ այստեղ (2005), Մեծահասակների մեջ (2006):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Ministry of Culture & Youth Affairs of RA The European Cultural Foundation