VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Քոչվորական tx

Իսպանիա
2006, 86min.

Պրոդ.` Իգոր Օչոա, Պաբլո Իրաբուրու, սց.` Պաբլո Իրաբուրու, Արկաից Մտնես դե Սան Վիսենտե, Իգոր Օչոա, Ռաուլ դե լա Ֆուենտե, ռեժ./հնչ./մոնտ.` Ռաուլ դե լա Ֆուենտե, կոմպոզ.` Օրեկա Չ, Արկաից Մտնես դե Սան Վիսենտե:

Չալապարտան հազվագյուտ երաժշտական գործիք է, որը նվագում են երկու հոգով, բայց երաժշտությունը ծնվում է ոչ թե մասնակիցների մրցությունից, այլ նրանդ հանդիպման և եկխոսության փաստից: Ֆիլմը ցույց է տալիս, թե երկու երաժիշտներն ինչպես են ձգտում չալապարտան հանդիպման առիթ դարձնել ոչ միայն երկու հոգու, այլև մշակույթների միջև: Այս ձգտումը հերոսներին տանում է հեռավոր վայրեր` ի որոնումն հնչյունների և ձայների: Ամեն մի հանդիպում յուրահատուկ է, անակնկալների և անսովոր փորձառության աղբյուր:

Ֆուենտե, Ռաուլ դե լա

Ռաուլ դե լա Ֆուենտե (ծն.1974, Պամպլոնա, Իսպանիա)
Ավարտել է Նավարրայի համալսարանի ինֆորմատիկայի բաժինը: Մեծ աշխատանք է կատարել որպես սցենարիստ, օպերատոր և ռեժիսոր: Վավերագրական ֆիլմեր է նկարահանել Հնդկաստանում, Լապլանդիայում, Մարոկկոյում, Ալժիրում, Մոնղոլիայում, Գվատեմալայում, Եթովպիայում, Վենեսուելայում, Անդալուսիայում, Պերուում, Կուբայում և Բասկերի երկրում:
Լատինական Ամերիկայի երաժշտության ու մշակույթի հանդեպ սիրով լի նրա գործերը ջանում են սատարել ազատ, անկախ Լատինական Ամերիկայի ստեղծման գործին:

Ֆիլմոգրաֆիա
Սանտիագերական հին երգ. սոնի 373 տարին ( ), Ադիվասի ժողովրդի արթնացումը ( ), Ալբոան ( ), Ալցհայմեր ( ), Սրբազան ծառեր, ( ) Տեսնող աչքեր, Սնդուկից ( ), Աուսոլան ( ), Աիմսա ( ), Խանավակ ( ), Բեգիս բեգի I և II ( ), Հինգերորդ շրջան ( ), Բարեկամ ( ), Թռչել ( ):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Moscow Cinema The European Cultural Foundation