VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Երկիր Նաիրի

Հայաստան
1930, 67min.

Սցենարական պլանը` Հ.Բեկնազարյանի, ռեժ.՝ Հ.Բեկնազարյան, օպեր.` Գ.Բեկնազարյան:

Ֆիլմը նվիրված է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 10-ամյա տարելիցին:

24-ժամյա ցուցադրություններ.12 հուլիսի 22.00 – 13 հուլիսի, 22.00
Հայաստանի ազգային պատկերասրահում

Բեկնազարյան, Համո

Համո Բեկնազարյան
Ծնվել է 31.05.1892թ. Երեւանում, մահացել` 27.04.1965թ. Մոսկվայում: Երիտասարդ տարիներին պրոֆեսիոնալ ըմբիշ էր: 1918-ին ավարտել է Մոսկվայի Առեւտրական ինստիտուտը: 1914-ից նկարահանվում էր ռուսական ֆիլմերում, ռուսական համր կինոյի աստղերից էր: 1921-ից գլխավորում էր Վրաստանի Ժողկոմլուսի կինոյի բաժինը, ավելի ուշ` Վրաստանի Գոսկինպրոմի տնօրեն:
Հայ կինոյի հիմնադիրն է:

Ֆիլմոգրաֆիա
Հայրասպանը (անարգանքի սյան մոտ), Կորսված գանձեր (1924), Նամուս (1925), Նաթելլա (1925), Շոր եվ շորշոր (1926), Երկրաշարժ Լենինականում (1926), Զարե (1926), Չար ոգի (1927), Խաս-փուշ (1927), Տունը հրաբխի վրա (1928), Սեւիլ (1929), Կաշի (1930), Բամբակ (1930), Երկիր Նաիրի (1930), Իգդենբու (1930), Շքանշանով մարդը (1932), Պեպո (1935), Զանգեզուր (1938), Սաբուխի (1941), Դուստրը (1942), Դավիթ-Բեկ (1943), Անահիտ (1947), Արարատյան հովիտի աղջիկը (1950), Երկրորդ քարավանը (1950, անավարտ), Սովետական հայաստան, (1950), Բնակարանամուտ (1954), Նասրեդինը Խոջենտում կամ Հմայված արքայազնը (1959):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

british-council The European Cultural Foundation