Մայրիկն ու հայրիկը. ռեալիթի շոու Բոսնիա եւ Հերցեգովինա 2006, 65min.
Սց./ռեժ./մոնտ.` Ֆարուկ Լոնչարևիչ, օպեր.` Ալմիր Դիկոլի, երաժշտ./հնչ` Իգոր Չամո, նկ.` Օսման Արսլանագիչ, պրոդ.` Ամրա Բակշիչ Չամո, Ֆարուկ Լոնչարևիչ:
Դերերում. Զագորկա Բորոտա, Վյեկոսլավ Ռամլյակ, Սաբինա Բամբուր:
Երկու հազար քանի թվականն է: Մի տարեց զույգ Սարաևոյի իր բնակարանում ապրում է սեփական սովորույթներով. սուրճ է խմում, թուղթ խաղում, հեռուստացույց նայում: Ամուսնուն` Հայրիկին, կաթված է խփել, ու թեև նա ֆիզիկապես դեռ ուժեղ է, դժվարությամբ է հաղորդակցվում: Կինը` Մայրիկը, աշխույժ տիկին է, որը հիսուն տարի անց օգտվում է ամուսնու անկարողությունից այս հնաոճ, հայրիշախանական ընտանիքում փոփոխություններ մտցնելու համար: Հայրիկը դա չպետք է թույլ տա և ընդդիմանում է միակ ձևով, որ ի վիճակի է` ֆիզիկական ուժով:
| Լոնչարևիչ, Ֆարուկ Ֆարուկ Լոնչարևիչ (ծն. 1975)
2000-ին ավարտել է Սարաևոյի Կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրայի բաժինը: Աշխատել է թատրոնում, հեռուստատեսությունում և կինոյում: Մի շարք կարճամետրաժ ֆիլմերի հեղինակ է, իսկ նրա առաջին խաղարկային կինոնկարը "Դատաստանի օրը. փորձ"-ն է` Հարավ-Արևելյան Ասիայում մոլեգնած ցունամիի մասին:
Ֆիլմոգրաֆիա
Դեմքեր (1999), … (2001), Դատաստանի օրը. փորձ (2006), Մայրիկն ու Հայրիկը. իրապատում շոու (2006):
|