Խուսափում Ֆրանսիա 2003, 117min.
Պրոդ.` Ժակ Ուանիշե, սց.` Աբդել Քեշիշե, Գալյա Լակրուա, ռեժ.` Աբդելլատիֆ Քեշիշե, օպեր,` Լյուբոմիր Բակչև, նկ.` Միշել Ջոնտի, հնչ.` Նիկոլա Վաշկովսկի, մոնտ.` Անտոնելլա Բևենյա, Գալյա Լակրուա:
Դերերում` Օսման Էլխարրազ, Սառա Ֆորեստյե, Սաբրինա Ուազանի, Նանու Բենհամու, Հաֆեթ Բեն-Ահմեդ, Օրելի Գանջտո, Կարոլ Ֆրանկ, Մերիեմ Սերբահ:
Փարիզի արվարձանում ապրող պատանու` Կրիմոյի համար, օրերն անցնում են` տանելով այն ձանրձույթը, որ տիրում է շրջապատում: Իսկ հետո բաց դաշտում արձագանքում են Մարիվոյի տողերը` 19-րդ դրաի նրա պիեսից, և հանկարծ էլ ոչինչ արդեն առաջվանը չի թվում. շիկահեր ու գեղեցիկ Լիդիան իր թատերական հանդերձանքով փորձ է անում դպրոցական ներկայացման մեջ խաղալու համար: Կրիմոն սիրահարվում է նրան: Հակառակ համբավին` նա պետք է աջակից լինի, կհամաձայնի ինքն էլ խաղալ ներկայացման մեջ իր սերն արտահայտելու համար: Կգտնի± ճիշտ բառերը:
Մրցանակներ
"Ժամադրություն" ԿՓ, 2003 (Մեծ մրցանակ), Ստամբուլի ՄԿՓ մրցանակ, 2004, (Ժյուրիի հատուկ մրցանակ), Մոնսի Սիրային ֆիլմերի փառատոն, 2004 (Լավագույն դերասանուհի) Ստոկհոլմի ԿՓ, 2004 (Պատվավոր հիշատակություն), "Լյումիեր" մրցանակ, 2005 (Լավագույն սցենար), "Սեզար" մրցանակ, 2005 (Լավագուն կինոնկար, լավագույն ռեժիսորական աշխատանք, լավագույն սցենար, ամենախոստումնալից դերասանուհի), Բուենոս Այրեսի Անկախ կինոյի փառատոն, 2005 (Հատուկ մրցանակ):
| Քեշիշե, Աբդել (Աբդելլատիֆ) Աբդել (Աբդելլատիֆ) Քեշիշե (ծն. 07.12.1960, Թունիս)
Կինոռեժիսոր դառնալուց առաջ խաղացել է թատրոնում: Առաջին անգամ բեմում հանդես է եկել 1978-ին, Ֆեդերիկո Գարսիա Լորկայի պիեսում: 1984-ից սկսել է խաղալ նաև կինոյում: Ապա անցել է կինոխցիկի մյուս կողմը: "Վոլտերն է մեղավոր" անդրանիկ ֆիլմը` սեփական սցենարով ստեղծված մի անկեղծ ու նորարարական աշխատանք ընդհատակյա ներգաղթի մասին, մրցանակների է արժանացել Վենետիկի և Նամյուրի միջազգային կինոփառատոներում: "Խուսափումը" նրա երկրորդ ֆիլմն է, որն առաջինի նման նկարահանվել է խիստ համեստ միջոցներով:
Ֆիլմոգրաֆիա
Վոլտերն է մեղավոր (2001), Խուսափում (2003), Հացահատիկն ու ջորին (2007):
|