Երիտասարդ լեյտենանտը Ֆրանսիա 2005, 110min.
Պրոդ.` Պասկալ Կոշտյո, սց.` Քսավյե Բովուա, Գիյոմ Բրեո, Ժան-Էրիկ Տրուբա, Սեդրիկ Անժեր, ռեժ.` Քսավյե Բովուա, օպեր.` Կարոլին Շանպետյե, նկ.` Ալեն Չիլինգիրյան, հնչ.` Ժան-Ժակ Ֆերան, մոնտ.` Մարտին Ջորդանո:
Դերերում` Նատալի Բայ, Ժալիլ Լըսպեր, Ռոշդի Զեմ, Անտուան Շապեյ, Ժակ Պերեն, Բրուս Մայերս, Պատրիկ Շովել, Ժան Լըսպեր, Աննիկ Լը Գոֆ, Յանիս Լըսպեր, Քսավյե Բովուա:
Ոստիկանական դպրոցն ավարտելուց հետո Անտուանը ուղևորվում է Փարիզ` դատաքննչական բաժնի երկրորդ դիվիզիայում ծառայելու: Հարբեցողությունը հաղթահարելուց հետո կրկին աշխատանքի անցած Կարոլին Վոդյոն ջահել լեյտենանտին ընդգրկում է բարքերի իր ոստիկանախմբում: Խանդավառ Անտուանը Վոդյոյի մարդկանց կողքին յուրացնում է գործի նրբությունները: Շուտով Կարոլինը տարվում է երիտասարդով, որը նույն տարիքին է, ինչ նրա որդին, եթե ողջ լիներ:
Մրցանակներ
Վենետիկի ՄԿՓ, 2005 (ՙLabel Europa Cinemas" մրցանակ), "Սեզար" մրցանակ, 2006 (Լավագույն դերասանուհի), "Ոսկե աստղ" մրցանակ, 2006 (Լավագույն դերասանուհի):
| Բովուա, Քսավյե Քսավյե Բովուա (ծն 1967, Բրյուե-ան-Արտուա, Ֆրանսիա)
Կինոկարիերան սկսել է որպես հայտնի ռեժիսորների` Անդրե Տեշինեի, Մանուել դի Օլիվեյրայի և այլոց ասիստենտ: Հանդես է եկել նաև իբրև դերասան ինչպես սեփական, այնպես էլ Միշել Դևիլի, Ժակ Դուայոնի, Ֆիլիպ Գարելի ֆիլմերում: "Մի մոռանա, որ մեռնելու ես" ֆիլմը` Կիարա Մաստրոյաննիի և Ռոշդի Զեմի մասնակցությամբ, արժանանալով "Ժան Վիգո" մրցանակին, ինչպես և Կաննի կինոփառատոնի ժյուրիի մրցանակին, ճանաչում է բերել հեղինակին:
Ֆիլմոգրաֆիա
Հյուսիս (1992), Մի մոռանա, որ մեռնելու ես (1996), Ժոան Մատա Սետե (2000), Ըստ Մատթեոսի (2001), Երիտասարդ լեյտենանտը (2005).
|