Արտույտների ագարակը Իսպանիա / Իտալիա / Ֆրանսիա / Մեծ Բրիտանիա / Բուլղարիա 2007, 122min.
Պրոդ.` Գրացիա Վոլպի, Կլաուդիո Գրասետի, սց.` Անտոնիա Արսլան, Պաոլո Տավիանի, Վիտորիո Տավիանի, ռեժ.` Պաոլո Տավիանի, Վիտորիո Տավիանի, օպեր.` Ջուզեպե Լանչի, կոմպոզ.` Ջուլիանո Տավիանի, նկ.` Անդրեա Կրիսանտի, հնչ.` Դանի Ֆոնտրոդոնա, մոնտ.` Ռոբերտո Պերպլնյանի:
Դերերում. Պազ Վեգա (Նունիկ), Մորից Բլայբթրյու (Ֆերզան), Ալեսանդրո Պրեզիոսի (Էգոն), Անխելա Մոլինա (Իսմենե), Արսինե Խանջյան (Արմինե), Մոհամեդ Բաքրի (Նազիմ), Չեկի Կարիո (Արամ), Մարիանո Ռիգիլլո (Ասատուր), Խրիստո Շոպով (Իսման), Խրիստո Ժիվկով (Սարգիս), Ստեֆան Դանաիլով (դատարանի նախագահ), Լինդա Բատիստա (օրիորդ Թուրկա), Ասեն Բլատեչկի (Մուդիր), Մարիուս Դոնկին (դր. Գրիգոր), Անդրե Դիզոլյե (գնդ. Արկան), Իցհակ Ֆինցի (Հովհաննես), Ուբալդո Լո Պրեստի (Կամբուսյան), Խրիստո Միցկով (Կարո Սարգսյան):
Հայերի ցեղասպանությունը՝ հայկական մի ընտանիքի պատմության միջոցով, որը վերակառուցում է ագարակը Իտալիա տեղափոխված հարազատներին դիմավորելու համար: Սակայն նրանք երբեք չեն տեսնի իրենց հարազատներին՝ դառնալով թուրքերի կազմակերպած Ցեղասպանության զոհերը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։
| Տավիանի, Պաոլո և Վիտորիո Պաոլո Տավիանի (ծն. 1931, Սան Մինիատո դի Պիզա, Տոսկանա, Իտալիա)
Վիտտորիո Տավիանի (ծն. 1929, Սան Մինիատո դի Պիզա, Տոսկանա, Իտալիա)
Կինոռեժիսորներ և սցենարիստներ Տավիանի եղբայրները իտալական կինոյի կարկառուն դեմքերից են: Միշտ աշխատել են միասին` փոխնիփոխ նկարահանելով իրենց տեսարանները: Ուսանել են Պիզայի համալսարանում, Պաոլոն` հումանիտար գիտություններ, Վիտտորիոն` իրավաբանություն: Կինոյով տարվել են Ռոբերտո Ռոսսելլինիի ՙՊայզա՚ ֆիլմը դիտելուց հետո: Կարճամետրաժ ֆիլմերի սցենարներ և պիեսներ գրելուց հետո 1962-ին նկարահանել են իրենց առաջին լիամետրաժ ֆիլմը: 1977-ին ՙՀայր տեր՚-ը նրանց արժանացրեց Կաննի ՄԿՓ-ի ՙՈսկե արմավենու ճյուղին՚ և FIPRESCI-ի պարգևին, իսկ ՙՍուրբ Լորենցոյի գիշերը՚ 1982-ին` Ժյուրիի մեծ մրցանակին: Վալենտինո Օրսինիի մասնակցությամբ նկարահանել են երկու ֆիլմ` ՙԱյրման ենթակա մարդը՚ (1962) և ՙԱմուսնական ապօրինությունը՚ (1963): 1969-ին ՙԿարիճի նշանի տակ՚ ֆիլմը` Ջան Մարիա Վոլոնտեի գլխավոր դերակատարմամբ, ճանաչում բերեց Տավիանի եղբայրներին: ՙՍուրբ Միքայելը աքաղաղ ուներ՚ (1971) և ՙԱլոնզանֆան՚ (1974) ֆիլմերը հեղափոխության թեմայով են: 1984-ին նկարահանել են ՙՔաոսը՚: ՙԱրև` նույնիսկ գիշերը՚ (1990) ֆիլմը Լև Տոլստոյի ՙՀայր Սերգի՚-ի ազատ էկրանացումն է: 2000-ին Տավիանիները հաջողությամբ անցան հեռուստաֆիլմերի և մինի սերիալների: Նրանց ՙԱրտույտների ագարակը՚ 2007-ին ներկայացվեց Բեռլինի ՄԿՓ-ի հատուկ ծրագրում:
Ֆիլմոգրաֆիա
Սան Մինիատո, 44-ի հուլիս (1954, վավ., կ/մ), Իտալիան աղքատ երկիր չէ (1960, վավ.), Այրելու ենթակա մարդ (1962), Ամուսնական ապօրինություն (1963), Խռովարարները (1967), Կարիճի նշանի տակ (1969), Սուրբ Միքայելը աքաղաղ ուներ (1972), Ալոնզանֆան (1973), Հայր տերը (1977), Մարգագետինը (1979), Սուրբ Լորենցոյի գիշերը (1982), Քաոս (1984), Բարի լույս, Բաբելոն (1987), Արև` նույնիսկ գիշերը (1990), Վայրի ծաղիկը (1993), Հոգեհարազատություն (1996), Դու ծիծաղում ես (1998), Հնարավոր է մի ուրիշ աշխարհ (2001), Հարություն (2001, հ/ֆ), Լուիզա Սանֆելիչե (2004, h/ֆ), Արտույտների ագարակը (2007)
|