ԽաթաբալաՀայաստան 1971, 69min.
Սց.` Ա.Այվազյան (Յու.Երզնկjանի հետ), ռեժ` Յու.Երզնկjան, օպեր.` Ս.Իսրայելյան, նկ.` Մ.Ավետիսյան, Ռ.Էլիբեկյան, կոմպոզ.` Խ.Ավետիսյան, հնչ.` Կ.Քուրդյան, մոնտ.` Վ.Հայկազյան, տնօրեն` Գ.Կարապետյան:
Դերերում. Սոս Սար գսյան (Զամբախով), Մ.Մկրտչյան (Իսայի), Լ.Վարդանյան (Նատալյա), Վ.Հակոբյան (Մասիսյանց), Մ.Թբիլելի- Կարապետյան (Խամփերի), Ն.Աբդալյան (Քեթեվան), Ռ.Մանուկյան(Մարքրիտ):
Մեծահարուստ Զամբախովը, օգտվելով թյուրիմացությունից, ջանում է իր տգեղ դստերն ամուսնացնել մի երիտասարդի հետ, որը, ուսումն ավարտելով, նախահեղափոխական Սանկտ Պետերբուրգից նոր է վերադարձել Թիֆլիս: | Երզնկյան, ՅուրիՅուրի Երզնկյան
Ծնվել է 1922-ին Թբիլիսիում, մահացել՝ 1996-ին Մոսկվայում, թաղված է Երևանում:
1934-1942 թթ. նկարիչ է եղել Երևանի պետական թատրոնում: 1940-1941 թթ. փորձաշրջան է անցել Մոսկվայի Վախթանգովի դրամատիկական թատրոնում: 1941-1943 թթ. Երևանի "Սատիրայի պատուհանի" ռեժիսոր է եղել: 1943-ից աշխատել է "Հայֆիլմ" կինոստուդիայում նախ՝ որպես նկարիչ, ապա՝ ռեժիսոր: 1946-1947 թթ. սովորել է Մոսկվայի ռեժիսորական դասընթացում (Ռ. Սիմոնովի արվեստանոց): 1948-1949 թթ. ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) բարձրագույն ռեժիսորական դասընթացը (Մ. Ռոմմի արվեստանոց): 1952-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը:
Ֆիլմոգրաֆիա
Սոցիալիստական Երևանի ճարտարապետությունը (1952), Անասնաբույծների նվաճումները (1952), Հասցեատիրոջ նվաճումները (1955), Հովազաձորի գերիները (1956), Առաջին սիրո երգը (1958), Իմ ընկերոջ մասին (1958), Մեր թաղի ձայները (1960), Փառքի օղակներ (1962), Դժվար անցում (1964), Եթե գաք մեզ մոտ՝ Հաղպատ (1964), Ապրում էր մի մարդ (1968), Երգում է Ռոզի Արմենը (1968), Կամուրջներ մոռացության վրայով (1969), Խաթաբալա (1971), Հայակական որմնանկարներ (1972), Երկուսից մինչև ութը (1972), Այս կանաչ-կարմիր աշխարհը (1975), Դմիտրի Նալբանդյան. նկարիչ, քաղաքացի (1977), Սգավոր ձյունը (1978), Գոտեմարտ (1982), Ո՞ւր ես գնում զինվոր (1985), Հրաժեշտի յոթ նամակ (1987): |